Արմենուհի Պետրոսյան
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 4-րդ աշխատանքային խումբ
«Քաշաթաղից Հայաստան․ օրենք և իրավունք» պիլոտային հետազոտության անհրաժեշտության հիմնավորումը
2020 թ․ Արցախյան պատերազմի հետևանքները ցավալի և աննախադեպ են․ առաջացել են բազմաթիվ խնդիրներ, ի հայտ են եկել համալիր լուծումներ պահանջող հարցերի թնջուկներ։
Զոհերի և հայրենի բնակավայրերի կորստյան վիշտն անսահման խորն է, Արցախից բռնահանված հարյուր հազարավոր փախստականներ ժամանակավոր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, առաջացել են օրենսդրական, հումանիտար, կրթական, առողջապահական և այլ բարդություններ, ծանր է տեղահանված մարդկանց սոցիալ-հոգեբանական վիճակը։
Պատերազմի արհավիրքը քաոս և հուսալքություն է տարածել։
Հարկավոր է հետևողական աշխատանքով, համակարգված կերպով և արժանապատվորեն դուրս գալ ճգնաժամից։ Անհրաժեշտ է տուն, հարազատներ, աշխատանք, հայրենիք կորցրած մարդկանց իրավական և սոցիալական երաշխիքներ առաջարկել, պայմաններ ստեղծել նրանց ներուժը հայաստանյան ոչ դյուրին հասարակական կյանքի մեջ ներառելու և ստեղծված ատիպիկ իրավիճակում հասարակական-քաղաքացիական ներգրավվածության հնարավոր բարենպաստ արդյունքներ ստանալու համար։ Հետազոտական սույն առաջարկի գաղափարը հղացվել է պատերազմի ընթացքում և հետագա ամիսներին «Հայ Ձմեռ պապի»՝ Արցախից (Մարտունի, Մարտակերտ, Հադրութ, Քաշաթաղ, Շուշի, Ստեփանակերտ) տեղահանված ընտանիքների ու խմբերի հետ սոցիալական և կրթամշակութային ծրագրեր իրականացնելու ընթացքում:
Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ: