Հունիսի 9, 2023, ք. Երեւան
Տեղի ունեցած ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համաժողովին/Պատվիրակների ժողովին մասնակցում էին 44 ՀԱՊ անդամ, որոնցից՝ 30 ՔՀՖ անդամ: Հաշվի առնելով, որ համաժողովին քննարկվելու եւ քվեարկվելու էր ՀԱՊ պատվիրակների ժողովի իրավասությանը վերաբերող՝ ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցման հարցը՝ ՀԱՊ համակարգողի խնդրանքով համաժողովը/պատվիրակների ժողովը նախագահում էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Դահլիճում ներկա էր գտնվում մեկ լրատվամիջոց՝ տեսախցիկով եւ ծավալվեց քննարկում, թե արդյո՞ք Համաժողովի մասնակիցները թույլ են տալիս միջոցառման լուսաբանումը լրատվամիջոցների կողմից: Քվեարկության արդյունքներով «ովքե՞ր են կողմ, որպեսզի Համաժողովը ընթանա զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ» հարցը չհավաքեց անհրաժեշտ ձայները եւ նախագահողը խնդրեց լրատվամիջոցին լքել համաժողովը: Մինչ այդ պահը նիստի լուսաբանումը կարող եք տեսնել հետեւյալ հղմամբ. https://youtu.be/PU-fApkfVGM :
Օրակարգային առաջին հարցի մասով 14 կազմակերպությունների ներկայացրած դիմում-պահանջագրի կետերը (կարող եք ծանոթանալ այս հղմամբ) ներկայացրեցին Միքայել Հովհաննիսյանը եւ Աշոտ Մելիքյանը: Ապա նրանք պատասխանեցին հարցերին:
Հաջորդիվ իրեն ուղղված հինգ մեղադրանքներից երեքին անդրադարձավ եւ հակադարձեց Հովսեփ Խուրշուդյանը (կարող եք ծանոթանալ այս հղմամբ), ավելացնելով, որ չի անդրադառնա 4-րդ եւ 5-րդ հարցերին՝ հարգելով ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ Խորհրդի անդամների հայտարարությունում առկա, ՀԱՊ համաժողովին եւ ՀԱՊ պատվիրակների ժողովին ուղղված կոչը՝ քննության չառնել Քարտուղարության գործադիր տնօրենին առնչվող հարցերը (կարող եք ծանոթանալ այս հղմամբ): Ելույթից հետո ՀԱՊ համակարգողը պատասխանեց հարցերին:
Քննարկումների ընթացքում մասնակիցները մտահոգություններ, հարցեր, դիտարկումներ հնչեցրեցին Պլատֆորմի եւ Քարտուղարություն ՀԿ-ի կանոնադրությունների թերությունների, հակասականության, ՀԿ-ի կանոնադարությամբ սահմանված որոշ նորմերի իրականացման փաստացի անիրականանալիության, կանոնադրությունների վերանայման անհրաժեշտության, կառավարման ավանդութային անարդյունավետ օրինակների, պլատֆորմը քաղաքականացանելու ռիսկերի, բոլոր անդամների եւ աշխատանքային խմբերի ավելի արդյունավետ աշխատանքի անհրաժեշտության, քարտուղարության աշխատակազմում աշխատանքային վեճերի կարգավորման խնդիրների մասին։
10 ժամ տեւած Ժողովի վերջում ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցման նախաձեռնությունը ստորագրածներից ներկաները պնդեցին, որ իրենց պահանջագրով ներկայացված առաջարկությունը հարկավոր է դնել քվեարկության։
ՀԱՊ 14 անդամների ներկայացրած դիմում-պահանջագրում նշված պահանջը՝ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանին անվստահություն հայտնելու եւ լիազորությունների դադարեցման մասին 18 պատվիրակների շրջանակում քվեարկության արդյունքում ստացավ հետեւյալ ձայները. պատվիրակներից կողմ՝ 9, դեմ՝ 6 եւ ձեռնպահ 1 ձայն (բացակա՝ 2): Այսպիսով, դիմում-պահանջագրում ներկայացված պահանջը չընդունվեց:
Համաժողովը ավարտեց իր աշխատանքը ժամը 21։15-ին։
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն
Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության…
Տեղեկացնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Բրյուսելյան քարտուղարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար:…
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն օգոստոսի 11–12, 2025-ին Դիլիջանում անցկացրեց երկօրյա հանրային աշխատաժողով՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի…
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ Հայտադիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ: «Խաղաղության երկխոսություն»…
2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով…
This declaration is far more than symbolic—it carries profound political, legal, and societal significance. It…