ՀԱՊ ԱԽ գործողություններ

«ՊԱՇՏՊԱՆԻՐ ՔՈ ՏԱՐԱԾՔԸ». ՏԵՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՈՒ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԵՄ

 

Ստեփան Բադալյան

Խոշոր ռիսկերի կառավարման եվրոպական միջտարածաշրջանային գիտական և կրթական կենտրոն

ԱլԳ  ՔՀՖ  ՀԱՊ 1-ին և 4-րդ աշխատանքային խմբեր

 

  1. Բնական և այլ բնույթի աղետների դասերը ցուցահանում են, որ ողբերգական հետևանքների ծավալները մասամբ կանխորոշված են աղետների կառավարման ազգային համակարգերի անկատարելությամբ, աղետների ռիսկերի կառավառմանը համայնքների ոչ բավարար ներգրավմամբ, ինչպես նաև աղետների սպառնալիքի դեպքում և բուն աղետների ժամանակ մարդկանց գիտելիքների և նույնական վարքի հմտությունների ոչ բավարար մակարդակով:

Երկրներին, նրանց առանձին մարզերին և տարածքներին ներգործող շատ բնական և այլ աղետներից հնարավոր կլիներ խուսափել, եթե նրանց տարածքները կանոնավոր կերպով պահպանվեին (նվազեցվեին հաճախ կրկնվող հավանական աղետների ռիսկերը): Այդ տարածքներում ապրող շատ մարդիկ հաճախ տեղյակ էին այն ռիսկերի մասին, որոնց իրենք ենթարկվում էին, քանի որ այդ ռիսկերը ակնհայտ էին և շատ հաճախ կրկնվող:

Ռիսկերի հետ կապված իրավիճակների մասին մարդկանց իրազեկվածությունը, այնուամենայնիվ, հազվադեպ է հանգեցնում դրանց վերացմանն ուղղված օգտակար գործողությունների (միջամտության):

Մի կողմից, պատճառն այն է, որ տարածքների պահպանմանը (հավանական աղետների ռիսկերի նվազեցմանը) ուղղված կանխարգելիչ գործողությունները բավարար չեն լուսաբանվում զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ-ների) կողմից: Ավելին, քանի դեռ տեղի չի ունեցել աղետը, ԶԼՄ-ներին ընդհանուր առմամբ չեն հետաքրքրում «Տեղական Բնակչության Գիտելիքները», որոնք «նորություն» են դառնում միայն աղետից հետո: Որպես հետևանք՝ եթե չկա ԶԼՄ-ների կողմից լուսաբանում, վերը նշված գիտելիքները առկա ռիսկերի մասին դուրս են մնում կանխարգելիչ գործողություններ իրականացնելու վերաբերյալ որոշումներ ընդունելու համար պատասխանատու քաղաքական գործիչների ուշադրության տեսադաշտից,  և որոշում ընդունողները առաջնայնություն չեն տալիս տարածքի աջակցությանը:

Մյուս կողմից, պատճառն այն է, որ չկա տեղեկատվության ավտոմատ փոխանցման համակարգ այն անձից, որը տեղյակ է վտանգների մասին, նրան, ով պատասխանատու է դրանց վերացման համար:

Եվ երրորդ՝ դպրոցականները և երիտասարդությունը, ամբողջությամբ վերցրած, համարյա ներգրավված չեն (կամ թերի են ներգրավված) տեղական վտանգների նույնականացման գործընթացներում և դրանց վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանցման համակարգերի գործունեությանը (եթե այդպիսի համակարգեր ստեղծված են):

Դրա հետ մեկտեղ, երիտասարդները, որոնք ժամանակակից պայմաններում տիրապետում են համապատասխան հմտությունների և հաջողությամբ գործում են տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում, եթե ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ աղետների ռիսկերի նվազեցման բնագավառում, կարող են կառուցողական կերպով ներգրավվել տեղեկատվության փոխանցման ժամանակակից տարածքային (մարզային) համակարգերի մշակման և արդյունավետ գործունեության ապահովման գործընթացներում՝ ինչպես աղետների վտանգների մասին հաղորդման և աղետների կանխարգելման, այնպես էլ յուրաքանչյուրն՝ իր տարածքի պաշտպանությանը և դրա կայուն զարգացման ապահովմանը ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև իրենց համայնքի (մարզի, երկրի) գործունեության տարբեր բնագավառներում հաջող գործունեության իրականացման համար անհրաժեշտ առաջնորդի հմտությունների ձեռքբերման և ամրապնդման համար:

«Պաշտպանիր Քո Տարածքը» (ՊՔՏ) կայքէջի նպատակն է` հավաքել հաղորդագրություններ  քաղաքացիներից և օգտատերերից` վտանգների առկայության հետ կապված իրավիճակների վերաբերյալ, որոնք կարող են հայտնաբերվել իրենց տարածքում (գյուղում, քաղաքում, մարզում), և փոխանցել դրանք իրավասու մարմիններին` վտանգների վերացմանը և ռիսկերի նվազեցմանը ուղղված համապատասխան գործողություններ իրականացնելու, և տեղական ԶԼՄ–ներին` հետագա  գործողությունները դիտարկելու (հսկելու) համար: ՊՔՏ կայք-էջերը աղետների կանխարգելման արդյունավետ գործիք դարձնելու համար կարևոր է տեղական հասարակությանը (համայնքին) ներգրավել ոչ միայն դրանց օգտագործմանը, այլև դրանց ստեղծմանը:

Նախագծի հիմնական խաղացողներ (կողմեր) են հանդիսանում, մի կողմից, տեղական քաղաքացիական պաշտպանության համապատասխան կառույցները, տեղական համայնքը և տեղական բնակչությունը, մյուս կողմից, դպրոցները (ավագ դասարանների աշակերտները և ուսուցիչները), ինչպես նաև` տեղական զանգվածային լրատվության միջոցները (ԶԼՄ):

  1. Մեր կողմից մշակվող, վերափոխված պիլոտային նախագիծը նպատակաուղղված է, առաջին հերթին, կառուցողականության և պատճառաբանվածության բարձրացմանը. ներգրավելու համար դպրոցականներին և ուսանողներին տարածքային առցանց գործիքների (ՊՔՏ կայք-էջերի) գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ վտանգների մասին հաղորդման և աղետների կանխարգելման համար, իր տարածքի պաշտպանության գործում յուրաքանչյուրի պատասխանատվության բարձրացման և ակտիվ մասնակցության համար: Նախագծի արդյունավետությունը առավելապես կանխորոշվելու է դպրոցականների և ուսանողների պատճառաբանվածության (մոտիվացիայի), կառուցողական ներգրավման և պատրաստվածության աստիճանով, ինչը հանդիսանում է կանոնավոր լուծում պահանջող խնդիր:

Բարեբախտաբար, Հայաստանում դպրոցական մակարդակով ստեղծված են տեղեկատվական և ինժեներական բնագավառներում հաջողությամբ գործող եզակի կառույցներ. «ԹՈՒՄՈ» կառուցողական տեխնոլոգիաների կենտրոններ և «ԱՐՄԱՏ» ինժեներական լաբորատորիաներ:

Կրթության բարձր նորամուծական (ինովացիոն) մեթոդների շնորհիվ հաջողությամբ գործող տեղեկատվական և ինժեներական բնագավառներում «ԹՈՒՄՈ» և «ԱՐՄԱՏ»  եզակի կառույցների շնորհիվ աշակերտները և ուսանողները, որոնք տիրապետում են զարգացած զանազան հմտությունների, ունեն պատրաստվածության և պատճառաբանվածության բարձր աստիճան, կարող են հաջողությամբ ներգրավվել աղետների կանխարգելման տարածքային ՊՔՏ կայք-էջերին մոբիլ  հեռախոսների միջոցով վտանգների մասին հաղորդման գործընթացներին։

 Սակայն «ԹՈՒՄՈ»-յի և «ԱՐՄԱՏ»-ի եզակիությունը  կայանում է նրանում, որ աշակերտները և ուսանողները տիրապետում են Ռոբոտատեխնիկայի բնագավառում թիմային աշխատանքի ահրաժեշտ հմտությունների և փորձի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի և գործողությունների լայն շրջանակ ունեցող զանազան ռոբոտների կառուցման  բնագավառում:

Եվ քանի վոր «ԹՈՒՄՈ» կենտրոնները և «ԱՐՄԱՏ» ինժեներական լաբորատորիաները ստեղծված են և հաջողությամբ գործում են Հայաստանի բոլոր մարզերում, առաջարկվող նոր  վերափոխված պիլոտային նախագծի արդյունքները և արժեքավոր փորձը ընտրված մարզի օրինակով կարող են հաջողությամբ ներդրվել հանրապետության բոլոր մարզերում:  

 Իր հերթին, ի շնորհիվ Հայաստանի «ԹՈՒՄՈ» և «ԱՐՄԱՏ» կառույցների սերտ համագործակցությանը իրենց աջակցությամբ ստեղծված գործընկեր (այդ թվում Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի անդամ) երկրների համանուն կառույցների հետ, Հայաստանի փորձը առաջարկվող վերափոխված նախագծի շրջանակներում, հաշվի առնելով տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների բնագավառում  «ԹՈՒՄՈ»-ի և «ԱՐՄԱՏ»–ի աշակերտների կառուցողական հնարավորությունները, կարող են փոխանցվել գործընկեր երկրներին, ինչպես նաեւ այլ շահագրգիռ երկրների:

  1. «Պաշտպանիր քո տարածքը» (ՊՔՏ) ունիվերսալ տարածաշրջանային (մարզային) կայք-էջը բացատրում է կայքի նշանակությունը, պարունակում է «Հաղորդագրության ձևը», հաղորդագրության փոխանցման մեխանիզմները և հաղորդագրության հետ կապված հետագա գործողությունները:

Կայք-էջի բովանդակությանը, ինչպես նաև դրա մշակման և կանոնավոր ու արդյունավետ գործելու հետ կապված հարցերին (Հայաստանի օրինակով) մանրամասն անդրադարձ է արվում նախագծի շրջանակներում մշակված երեք բավականին ծավալուն առաջնահերթ փաստաթուղթերում, այն է՝

  • «Առաջնորդող ցուցումներ «Պաշտպանիր քո տարածքը» (ՊՔՏ)  կայք-էջ  ստեղծելու  համար»,
  • «Տեխնիկական առաջադրանք Հայաստանի համար «Պաշտպանիր քո տարածքը» (ՊՔՏ)  ունիվերսալ  տարածաշրջանային (մարզային) կայք-էջերի  ստեղծման  համար»,
  • Հայաստանի համար «Պաշտպանիր քո տարածքը» տարածաշրջանային (մարզային) կայք-էջերի ստեղծման և կանոնավոր գործելու անհրաժեշտության համառոտ հիմնավորում:

    Առաջին փաստաթուղթը մշակված է ՍԼԱՅԴՆԵՐԻ տեսքով, բաղկացած է 62 էջից, առկա է հայերեն և անգլերեն: Փաստաթուղթը բավական նույնական կերպով լուսաբանում և արտացոլում է Հայաստանի առանձնահատկությունները, ամբողջությամբ վերցրած, դրա հետ մեկտեղ, իր բնույթով համապարփակ (ունիվերսալ) է և կարող է օգտագործվել Հայաստանի ցանկացած տարածաշրջանի (մարզի) համար՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները, ինչպես նաև այլ շահագրգիռ եկրների համար:

ՊՔՏ կայք-էջը նաև իմացական տեղեկատվություն է պարունակում տարածքի և մարդկանց մասին, տվյալ տարածքում հավանական, հաճախ կրկնվող աղետների վերաբերյալ, այն արդյունավետ քայլերի մասին, որոնք ուղղված են աղետների ռիսկերի նվազեցմանը, տարածքում ապրելու համար գրավչության բարձրացմանը, ջանքերի և միջոցների ներդրմանը, տուրիզմի զարգացմանը:

ՊՔՏ նախագծի խնդիրներից մեկը, որը նպատակաուղղված է ՊՔՏ տարածաշրջանային կայք-էջի գործողության օպտիմիզացմանը, հանդիսանում է տեղական  զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) դրդումը` առավել արդյունավետ օգտագործել  ՊՔՏ կայք-էջը, առավել ևս, որ աշխարհի վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում անհրաժեշտ է նշանակալի կատարելագործել հակազդեցությունը խոշոր արտակարգ իրավիճակներին բոլոր երեք փուլերում. կանխարգելիչ միջոցառումների, օպերատիվ դիմակայման և վերականգնման` իշխանությունների, ԶԼՄ-ների և քաղաքացիների միջև համագործակցության ուժեղացման միջոցով:  

  1. Նախագծի շրջանակներում մշակված փաստաթղթերի բովանդակությանը ամբողջությամբ ծանոթանալու համար սեղմել.

— Ցուցումներ (հայերեն և անգլերեն)

— Տեխնիկական առաջադրանք (հայերեն և անգլերեն)

— Հիմնավորում (հայերեն և անգլերեն)

Eastern Partnership Armenia

Recent Posts

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

7 ժամ ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

1 շաբաթ ago

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման…

2 շաբաթ ago

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։

Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության…

3 շաբաթ ago

Դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար

Տեղեկացնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Բրյուսելյան քարտուղարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար:…

2 ամիս ago

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ՀԵՏՈ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՍՏՐԵՍ-ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն օգոստոսի 11–12, 2025-ին Դիլիջանում անցկացրեց երկօրյա հանրային աշխատաժողով՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի…

2 ամիս ago