Ստեփան Բադալյան
Խոշոր ռիսկերի կառավարման եվրոպական միջտարածաշրջանային գիտական և կրթական կենտրոն
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 1-ին և 4-րդ աշխատանքային խմբեր
- Բնական և այլ բնույթի աղետների դասերը ցուցահանում են, որ ողբերգական հետևանքների ծավալները մասամբ կանխորոշված են աղետների կառավարման ազգային համակարգերի անկատարելությամբ, աղետների ռիսկերի կառավառմանը համայնքների ոչ բավարար ներգրավմամբ, ինչպես նաև աղետների սպառնալիքի դեպքում և բուն աղետների ժամանակ մարդկանց գիտելիքների և նույնական վարքի հմտությունների ոչ բավարար մակարդակով:
Երկրներին, նրանց առանձին մարզերին և տարածքներին ներգործող շատ բնական և այլ աղետներից հնարավոր կլիներ խուսափել, եթե նրանց տարածքները կանոնավոր կերպով պահպանվեին (նվազեցվեին հաճախ կրկնվող հավանական աղետների ռիսկերը): Այդ տարածքներում ապրող շատ մարդիկ հաճախ տեղյակ էին այն ռիսկերի մասին, որոնց իրենք ենթարկվում էին, քանի որ այդ ռիսկերը ակնհայտ էին և շատ հաճախ կրկնվող:
Ռիսկերի հետ կապված իրավիճակների մասին մարդկանց իրազեկվածությունը, այնուամենայնիվ, հազվադեպ է հանգեցնում դրանց վերացմանն ուղղված օգտակար գործողությունների (միջամտության):
Մի կողմից, պատճառն այն է, որ տարածքների պահպանմանը (հավանական աղետների ռիսկերի նվազեցմանը) ուղղված կանխարգելիչ գործողությունները բավարար չեն լուսաբանվում զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ-ների) կողմից: Ավելին, քանի դեռ տեղի չի ունեցել աղետը, ԶԼՄ-ներին ընդհանուր առմամբ չեն հետաքրքրում «Տեղական Բնակչության Գիտելիքները», որոնք «նորություն» են դառնում միայն աղետից հետո: Որպես հետևանք՝ եթե չկա ԶԼՄ-ների կողմից լուսաբանում, վերը նշված գիտելիքները առկա ռիսկերի մասին դուրս են մնում կանխարգելիչ գործողություններ իրականացնելու վերաբերյալ որոշումներ ընդունելու համար պատասխանատու քաղաքական գործիչների ուշադրության տեսադաշտից, և որոշում ընդունողները առաջնայնություն չեն տալիս տարածքի աջակցությանը:
Մյուս կողմից, պատճառն այն է, որ չկա տեղեկատվության ավտոմատ փոխանցման համակարգ այն անձից, որը տեղյակ է վտանգների մասին, նրան, ով պատասխանատու է դրանց վերացման համար:
Եվ երրորդ՝ դպրոցականները և երիտասարդությունը, ամբողջությամբ վերցրած, համարյա ներգրավված չեն (կամ թերի են ներգրավված) տեղական վտանգների նույնականացման գործընթացներում և դրանց վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանցման համակարգերի գործունեությանը (եթե այդպիսի համակարգեր ստեղծված են):
Դրա հետ մեկտեղ, երիտասարդները, որոնք ժամանակակից պայմաններում տիրապետում են համապատասխան հմտությունների և հաջողությամբ գործում են տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում, եթե ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ աղետների ռիսկերի նվազեցման բնագավառում, կարող են կառուցողական կերպով ներգրավվել տեղեկատվության փոխանցման ժամանակակից տարածքային (մարզային) համակարգերի մշակման և արդյունավետ գործունեության ապահովման գործընթացներում՝ ինչպես աղետների վտանգների մասին հաղորդման և աղետների կանխարգելման, այնպես էլ յուրաքանչյուրն՝ իր տարածքի պաշտպանությանը և դրա կայուն զարգացման ապահովմանը ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև իրենց համայնքի (մարզի, երկրի) գործունեության տարբեր բնագավառներում հաջող գործունեության իրականացման համար անհրաժեշտ առաջնորդի հմտությունների ձեռքբերման և ամրապնդման համար:
«Պաշտպանիր Քո Տարածքը» (ՊՔՏ) կայք—էջի նպատակն է` հավաքել հաղորդագրություններ քաղաքացիներից և օգտատերերից` վտանգների առկայության հետ կապված իրավիճակների վերաբերյալ, որոնք կարող են հայտնաբերվել իրենց տարածքում (գյուղում, քաղաքում, մարզում), և փոխանցել դրանք իրավասու մարմիններին` վտանգների վերացմանը և ռիսկերի նվազեցմանը ուղղված համապատասխան գործողություններ իրականացնելու, և տեղական ԶԼՄ–ներին` հետագա գործողությունները դիտարկելու (հսկելու) համար: ՊՔՏ կայք-էջերը աղետների կանխարգելման արդյունավետ գործիք դարձնելու համար կարևոր է տեղական հասարակությանը (համայնքին) ներգրավել ոչ միայն դրանց օգտագործմանը, այլև դրանց ստեղծմանը:
Նախագծի հիմնական խաղացողներ (կողմեր) են հանդիսանում, մի կողմից, տեղական քաղաքացիական պաշտպանության համապատասխան կառույցները, տեղական համայնքը և տեղական բնակչությունը, մյուս կողմից, դպրոցները (ավագ դասարանների աշակերտները և ուսուցիչները), ինչպես նաև` տեղական զանգվածային լրատվության միջոցները (ԶԼՄ):
- Մեր կողմից մշակվող, վերափոխված պիլոտային նախագիծը նպատակաուղղված է, առաջին հերթին, կառուցողականության և պատճառաբանվածության բարձրացմանը. ներգրավելու համար դպրոցականներին և ուսանողներին տարածքային առցանց գործիքների (ՊՔՏ կայք-էջերի) գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ վտանգների մասին հաղորդման և աղետների կանխարգելման համար, իր տարածքի պաշտպանության գործում յուրաքանչյուրի պատասխանատվության բարձրացման և ակտիվ մասնակցության համար: Նախագծի արդյունավետությունը առավելապես կանխորոշվելու է դպրոցականների և ուսանողների պատճառաբանվածության (մոտիվացիայի), կառուցողական ներգրավման և պատրաստվածության աստիճանով, ինչը հանդիսանում է կանոնավոր լուծում պահանջող խնդիր:
Բարեբախտաբար, Հայաստանում դպրոցական մակարդակով ստեղծված են տեղեկատվական և ինժեներական բնագավառներում հաջողությամբ գործող եզակի կառույցներ. «ԹՈՒՄՈ» կառուցողական տեխնոլոգիաների կենտրոններ և «ԱՐՄԱՏ» ինժեներական լաբորատորիաներ:
Կրթության բարձր նորամուծական (ինովացիոն) մեթոդների շնորհիվ հաջողությամբ գործող տեղեկատվական և ինժեներական բնագավառներում «ԹՈՒՄՈ» և «ԱՐՄԱՏ» եզակի կառույցների շնորհիվ աշակերտները և ուսանողները, որոնք տիրապետում են զարգացած զանազան հմտությունների, ունեն պատրաստվածության և պատճառաբանվածության բարձր աստիճան, կարող են հաջողությամբ ներգրավվել աղետների կանխարգելման տարածքային ՊՔՏ կայք-էջերին մոբիլ հեռախոսների միջոցով վտանգների մասին հաղորդման գործընթացներին։
Սակայն «ԹՈՒՄՈ»-յի և «ԱՐՄԱՏ»-ի եզակիությունը կայանում է նրանում, որ աշակերտները և ուսանողները տիրապետում են Ռոբոտատեխնիկայի բնագավառում թիմային աշխատանքի ահրաժեշտ հմտությունների և փորձի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի և գործողությունների լայն շրջանակ ունեցող զանազան ռոբոտների կառուցման բնագավառում:
Եվ քանի վոր «ԹՈՒՄՈ» կենտրոնները և «ԱՐՄԱՏ» ինժեներական լաբորատորիաները ստեղծված են և հաջողությամբ գործում են Հայաստանի բոլոր մարզերում, առաջարկվող նոր վերափոխված պիլոտային նախագծի արդյունքները և արժեքավոր փորձը ընտրված մարզի օրինակով կարող են հաջողությամբ ներդրվել հանրապետության բոլոր մարզերում:
Իր հերթին, ի շնորհիվ Հայաստանի «ԹՈՒՄՈ» և «ԱՐՄԱՏ» կառույցների սերտ համագործակցությանը իրենց աջակցությամբ ստեղծված գործընկեր (այդ թվում Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի անդամ) երկրների համանուն կառույցների հետ, Հայաստանի փորձը առաջարկվող վերափոխված նախագծի շրջանակներում, հաշվի առնելով տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների բնագավառում «ԹՈՒՄՈ»-ի և «ԱՐՄԱՏ»–ի աշակերտների կառուցողական հնարավորությունները, կարող են փոխանցվել գործընկեր երկրներին, ինչպես նաեւ այլ շահագրգիռ երկրների:
- «Պաշտպանիր քո տարածքը» (ՊՔՏ) ունիվերսալ տարածաշրջանային (մարզային) կայք-էջը բացատրում է կայքի նշանակությունը, պարունակում է «Հաղորդագրության ձևը», հաղորդագրության փոխանցման մեխանիզմները և հաղորդագրության հետ կապված հետագա գործողությունները:
Կայք-էջի բովանդակությանը, ինչպես նաև դրա մշակման և կանոնավոր ու արդյունավետ գործելու հետ կապված հարցերին (Հայաստանի օրինակով) մանրամասն անդրադարձ է արվում նախագծի շրջանակներում մշակված երեք բավականին ծավալուն առաջնահերթ փաստաթուղթերում, այն է՝
- «Առաջնորդող ցուցումներ «Պաշտպանիր քո տարածքը» (ՊՔՏ) կայք-էջ ստեղծելու համար»,
- «Տեխնիկական առաջադրանք Հայաստանի համար «Պաշտպանիր քո տարածքը» (ՊՔՏ) ունիվերսալ տարածաշրջանային (մարզային) կայք-էջերի ստեղծման համար»,
- Հայաստանի համար «Պաշտպանիր քո տարածքը» տարածաշրջանային (մարզային) կայք-էջերի ստեղծման և կանոնավոր գործելու անհրաժեշտության համառոտ հիմնավորում:
Առաջին փաստաթուղթը մշակված է ՍԼԱՅԴՆԵՐԻ տեսքով, բաղկացած է 62 էջից, առկա է հայերեն և անգլերեն: Փաստաթուղթը բավական նույնական կերպով լուսաբանում և արտացոլում է Հայաստանի առանձնահատկությունները, ամբողջությամբ վերցրած, դրա հետ մեկտեղ, իր բնույթով համապարփակ (ունիվերսալ) է և կարող է օգտագործվել Հայաստանի ցանկացած տարածաշրջանի (մարզի) համար՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները, ինչպես նաև այլ շահագրգիռ եկրների համար:
ՊՔՏ կայք-էջը նաև իմացական տեղեկատվություն է պարունակում տարածքի և մարդկանց մասին, տվյալ տարածքում հավանական, հաճախ կրկնվող աղետների վերաբերյալ, այն արդյունավետ քայլերի մասին, որոնք ուղղված են աղետների ռիսկերի նվազեցմանը, տարածքում ապրելու համար գրավչության բարձրացմանը, ջանքերի և միջոցների ներդրմանը, տուրիզմի զարգացմանը:
ՊՔՏ նախագծի խնդիրներից մեկը, որը նպատակաուղղված է ՊՔՏ տարածաշրջանային կայք-էջի գործողության օպտիմիզացմանը, հանդիսանում է տեղական զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) դրդումը` առավել արդյունավետ օգտագործել ՊՔՏ կայք-էջը, առավել ևս, որ աշխարհի վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում անհրաժեշտ է նշանակալի կատարելագործել հակազդեցությունը խոշոր արտակարգ իրավիճակներին բոլոր երեք փուլերում. կանխարգելիչ միջոցառումների, օպերատիվ դիմակայման և վերականգնման` իշխանությունների, ԶԼՄ-ների և քաղաքացիների միջև համագործակցության ուժեղացման միջոցով:
- Նախագծի շրջանակներում մշակված փաստաթղթերի բովանդակությանը ամբողջությամբ ծանոթանալու համար սեղմել.
— Ցուցումներ (հայերեն և անգլերեն)