September 10, 2022
Մրցույթ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» նորաստեղծ ՀԿ գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ որպես ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ գործառնական մարմին գործող «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնին թեկնածության առաջադրման համար:

Գործադիր տնօրենը՝ 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարություն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում

·         ղեկավարում է  Կազմակերպության գործունեությունը, կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից,

·         ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,

·         հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը,

·         հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում` նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,

·         հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,

·         իրականացնում է օրենքով եւ Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ, ինչպես նաև Ընդհանուր ժողովի և Խորհրդի որոշումները:

 Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 

1)   բարձրագույն կրթություն.

2) հասարակական կազմակերպության եւ/կամ ծրագրի ղեկավարման ոլորտի առնվազն 3 տարվա փորձ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

3) դրամաշնորհներ գրելու ունակություն.

4) ֆինանսատնտեսական գործունեության ղեկավարման կարողություն.

5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

6) աշխատանքի կազմակերպման, ղեկավարման եւ հաղորդակցության անհրաժեշտ հմտություն.

7) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

8) հայերենի եւ անգլերենի ազատ իմացություն.

9) իր պարտականությունների կատարման համար ծանոթ լինել հետեւյալ փաստաթղթերին.

– Հայաստանի Հանրապետության օրենք հասարակական կազմակերպությունների մասին,

– ԱլԳ ՔՀՖ 2022-2030 ռազմավարություն,

– ԱլԳ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ. Վերականգնում, ճկունություն և բարեփոխումներ. 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթ: 

Գործադիր տնօրենի աշխատանքի տեխնիկական բնութագիրը, ներառյալ նշանակման ժամկետը և կատարողականի ակնկալիքները, կցվում է սույն հայտարարությանը:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ 

Դիմողները պետք է էլեկտրոնային տարբերակով Մրցութային հանձնաժողով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,

3) անձնագրի պատճենը,

4) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

5) CV,

6) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում): 

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է freecitizen.cisc@gmail.com էլ.փոստի հասցեով, ավելացնելով CC-ում  susannashahnazaryan9@gmail.com  էլ.փոստի հասցեն:  Պատասխան հաստատող նամակ չստանալու դեպքում, կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմողները կարող են զանգահարել Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանին՝ 091-22-46-54 հեռախոսահամարով:

Մրցույթին մասնակցելու փաստաթղթերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 10-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ: 

Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 30-ը։

Աշխատանքի տեխնիկական առաջադրանքը կարող եք տեսնել այստեղ։