20 Սեպտեմբերի, 2025
«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։

Հարգելի ՀԱՊ անդամներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։

Դասընթացի նպատակն է՝ մասնակիցներին պատկերացում տալ թվային անվտանգության ներկա մարտահրավերների մասին Հայաստանում՝ այդ թվում հաշվի առնելով ռուսաստանյան APT խմբերի հարձակումները, AI տեխնոլոգիաների կիրառմամբ նոր տիպի հարձակումները, ինչպես նաև գործնական հմտություններ տալ կազմակերպությունների առանցքային թվային օգտահաշիվների պաշտպանության համար։

Դասընթացը կվարեն «CyberHUB-AM»-ի համահիմնադիրներ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետներ Արթուր Պապյանը և Սամվել Մարտիրոսյանը։
Դասընթացին մասնակցության համար խնդրում ենք Ձեզ հետ ունենալ ձեր համակարգիչները (notebooks):

Ձեր մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել պատասխան նամակով՝ eapcsfarmenia@gmail.com -ին:
Դասընթացի մասին հավելյալ տեղեկություն կտրվի գրանցված մասնակիցներին:

Հարգանքով,
ՀԱՊ քարտուղարություն