ԱԽ 4. Մարդկանց միջև շփումներ
ԱլԳ ՔՀՖ 4-րդ աշխատանքային խումբը կենտրոնացած է մի շարք ոլորտների վրա, որոնք ներառում են կրթությունը, երիտասարդությունը, մշակույթը, մեդիան՝ որպես միջանձնային կապերի միջոց, հետազոտությունն և նորարարությունը: Դա ինչպես ամբողջ Ֆորումի, այնպես էլ ՀԱՊ երկրորդ ամենամեծ խումբն է, որի նպատակն է նպաստել կրթության որակի բարելավմանը, խթանել ժամանակակից երիտասարդական քաղաքականությունը և ներառականությունը:
ՀԱՊ ԱԽ4-ի համակարգող
Հարություն Ալեքսանյան
«Էլեգիա» կրթա-մշակութային ՀԿ-ի նախագահ
«Էլեգիա» կրթա-մշակութային ՀԿ-ի նախագահ
Էլ-հասցե՝ h_aleksanyan@yahoo.com
2021թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 4-րդ աշխատանքային խմբի առցանց ժողով:
Օրակարգում հետևյալ հարցերն էին՝
- ԱԽ4-ում ներգրավված ՀԿ-ների կարիքների և առաջնահերթությունների սահմանում,
- ԱլԳ ՔՀՖ 2021թ. տարեկան համաժողովի ժամանակ ԱԽ4-ի կողմից բարձրացվող հարցերի և խնդիրների քննարկում:
Հանդիպման արձանագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ: