Հապ կանոնագրեր
ՀԱՊ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊ Կանոնադրության հիմք հանդիսացող ՀԱՊ կազմակերպական սկզբունքներն ընդունվել են ԱլԳ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների՝ 2011թ. սեպտեմբերի 13-ին Երեւանում կայացած ժողովում։ 2020թ. հունվարի 29-ին Երեւանում կայացած ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողովում ՀԱՊ Կազմակերպական սկզբունքները վերանվանվել են ՀԱՊ Կանոնադրություն եւ հաստատվել սույն փոփոխություններով։ Ներբեռնել
ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԳԻՐ
Էթիկայի կանոնագիրը (այսուհետ՝ Էթիկայի կանոնագիր) ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի հիմնարար փաստաթղթերից է և սահմանում է ՀԱՊ հիմնարար արժեքները և սկզբունքները, էթիկայի կանոնները՝ միտված բարեվարքության կանոնների և վարքագծի սկզբունքների պահպանմանը, շահերի բախման իրավիճակների կառավարմանը, ՀԱՊ արտաքին գործունեության, էթիկայի կանոնագրի խախտումների, պատասխանատվության, այդ թվում ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ-ում անդամությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունների կարգավորմանը։ Ներբեռնել
ՀԱՊ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» հասարակական կազմակերպությունը նպատակ է հետապնդում կազմակերպական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀԱՊ-ին՝ ԱլԳ ծրագրերի կատարմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանն ուղղված գործունեության մեջ։ Ներբեռնել