ՔՀՖ ենթադրամաշնորհներ

ԱլԳ ՔՀՖ-ն ենթադրամաշնորհային ծրագրերի միջոցով աջակցում է ԱլԳ եւ ԵՄ երկրների ՔՀԿ-ների այն նախագծերին, որոնք ունեն տարածաշրջանային ընդգրկում, նպաստում են ԱլԳ քաղաքականության գերակայությունների մշակմանը և լավագույն փորձի փոխանակմանը: ՔՀՖ ենթադրամաշնորհային ծրագրով Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՔՀԿ-ների իրականացրած ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մտովի կամուրջներ կառուցելով. իրազեկության բարձրացում և փորձի փոխանակում (ԱԽ 1, 2020 թ. ապրիլի 1-ից հոկտեմբերի 31)

Միջմշակութային համագործակցության խթանման ՀԿ-ն (Ուկրաինա) և նրա գործընկերները Հայաստանից, Ադրբեջանից և Մոլդովայից աշխատել են Արևելյան գործընկերության իրենց համապատասխան երկրների  քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության բազմակարծության ուղղությամբ:

Առաջատար կազմակերպություն` «Միջմշակութային համագործակցության խթանում» ՀԿ, (Ուկրաինա)

Գործընկեր կազմակերպություններ`

  • Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն (ՏՀԿ) հիմնադրամ (Հայաստան)
  • Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոն (Ադրբեջան)
  • Արտաքին քաղաքականության ասոցիացիա (Մոլդովա)

Կանանց և ֆեմինիստական ​​նախաձեռնությունների խթանում  և տարածաշրջանում հակագենդերային նախաձեռնությունների հակազդեցություն՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շրջանակներում (ԱԽ 1, 2020 թ. հունիսի 1-ից  հոկտեմբերի 31)

Կանանց հեռանկարային կենտրոնը (Ուկրաինա) և ԱլԳ հինգ այլ գործընկերներ միասին սույն ծրագրի միջոցով աջակցում են Արևելյան գործընկերության տարածաշրջանում կանանց պաշտպանության համար Ստամբուլյան կոնվենցիայի շուտափույթ վավերացմանը:

Առաջատար կազմակերպություն՝ Կանանց հեռանկարային կենտրոն (Ուկրաինա)

Գործընկեր կազմակերպություններ՝ Կանանց ռեսուրսային կենտրոն (Հայաստան), Կանանց քաղաքական ռեսուրսների կենտրոն (Վրաստան), Ժողովրդական կրթության կազմակերպում ABF (Բելառուս), Գագաուզիայի բազմազավակ ընտանիքների մայրեր և կին ձեռնարկատերեր, «Վեստա» (Մոլդովա), Կանանց ռացիոնալ զարգացման ասոցիացիա (Ադրբեջան):

    LEADER գործիքի ներդրումը Արևելյան գործընկերության տարածաշրջանում. խթանելով գյուղական տնտեսության և զարգացման ծրագրերի միջև կապերը (ԱԽ 2, 2020 թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31

    Առաջատար կազմակերպություն` «WINNET Armenia» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց, որը պաշտոնապես ներկայացնում է Կանանց զարգացման «Ռեսուրսների կենտրոն» հիմնադրամը (Հայաստան): Այս ծրագիրը նպատակ ունի խթանել LEADER մոտեցման իրականացումը Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում`շահագրգիռ գործընկերների համագործակցության բաց աշխատանքային պլատֆորմի ստեղծման միջոցով:

    Գործընկեր կազմակերպություններ`

    • Ազգային LEADER ցանց Մոլդովայի Հանրապետությունում (Մոլդովա)
    • «Accion Contra el Hambre» (Գործողություն ընդդեմ սովի) հիմնադրամ (Վրաստան):

      Էկոհամակարգերի ծառայություններ և հիդրոէներգետիկա. ԱլԳ երկրների գետային ավազաններում եվրոպական գործիքների փորձնական կիրառում (ԱԽ 3, 2020թ. մայիսի 15-դեկտեմբերի 31)

      Գետերի պահապանների միջազգային ասոցիացիան ECO-TIRAS (Մոլդովա) և ԱլԳ այլ երկրների նրանց ծրագրի գործընկերները նպատակ ունեն ապահովելու էներգիայի, ջրի և սննդի կայուն հավասարակշռություն: Հետևաբար, սույն ծրագրով նախատեսվում է խթանել վերականգնվող էներգիան և էկոհամակարգի մոտեցումը դարձնել հիդրոէներգետիկայի զարգացման ցանկացած ոլորտային գործունեության պարտադիր բաղադրիչ:

      Առաջատար կազմակերպություն՝ Գետերի պահապանների միջազգային ասոցիացիա ECO-TIRAS (Մոլդովա)

      Գործընկեր կազմակերպություններ՝ Ուկրաինայի ազգային էկոլոգիական կենտրոն (Ուկրաինա), «ԽԱԶԵՐ» էկոլոգամշակութային ՀԿ (Հայաստան), Ադրբեջանի թռչնաբանական ընկերություն (Ադրբեջան), «Էկոսֆերա ՀԿ (Ուկրաինա):

          Կոտրելով միֆերը. ԱլԳ երկրներում ԵՄ-ի մասին ամենատարածված միֆերի ցրումը խաղերի միջոցով (ԱԽ 4, 2020 թ. ապրիլի 1-ից հոկտեմբերի 31)

          Մոլդովայի առաջընթացի հիմնադրամի, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի (Հայաստան) և Ուկրաինայի Երիտասարդական կազմակերպության (STAN) համատեղ ծրագիրը միտված է Եվրամիության մասին առասպելների, միֆերի վերացմանը՝ ԱլԳ-ԵՄ հարաբերությունների մասին քաղաքացիներին ճշմարիտ տեղեկատվության տրամադրման միջոցով։ Ծրագրի նպատակն է՝ նորարարական մոտեցումների՝ խաղերի միջոցով պայքարել ԵՄ-ԱլԳ և ԵՄ-Մոլդովա հարաբերությունների վերաբերյալ ապատեղեկատվության և միֆերի դեմ:

          Առաջատար կազմակերպություն՝ Մոլդովայի առաջընթացի հիմնադրամ (Մոլդովա)

          Գործընկեր կազմակերպություններ՝ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ (Հայաստան), Երիտասարդական կազմակերպություն-STAN (Ուկրաինա):

           

            ԱլԳ-ԵՄ համագործակցության ընդլայնում գիտահետազոտական և փորձարարական կոնստրուկտորոկան ոլորտում ԱլԳ ազգային հետազոտական ​​համակարգերի համեմատական ​​վերլուծության միջոցով (ԱԽ 4, 2020 թ. ապրիլի 1-ից սեպտեմբերի 30)

            Վրաստանի նորարարական զարգացման եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիան (ESIDG) և Նորարարության զարգացման քաղաքացիական միության կենտրոնը (CU CID Ուկրաինա) իրականացրել են մանրակրկիտ վերլուծություն բոլոր վեց երկրների հետազոտական ​​համակարգերի զարգացման ներկա վիճակի, միտումների և պրակտիկայի վերաբերյալ:

            Առաջատար կազմակերպություն՝ Վրաստանի նորարարական զարգացման եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիա ESIDG (Վրաստան)

            Գործընկեր կազմակերպություններ՝

            Նորարարության զարգացման քաղաքացիական միության կենտրոն (CU CID) (Ուկրաինա), Գիտելիքի կենտրոն (Knowledge Hub) (Մոլդովա), Սպառողների խորհրդատվական կենտրոն ՀԿ (Հայաստան):