+374 10 53 00 67 info@eap-csf.am

եմ-հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմ

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) 366-րդ հոդվածով նախատեսվում է ձևավորել Քաղաքացիական հասարակության պլատֆորմ (ՔՀՊ)` կազմված Եվրոպական միության քաղհասարակության, այդ թվում` Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկայացուցիչներից և Հայաստանի Հանրապետության քաղհասարակության, այդ թվում` Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից:

ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ

Կարգն ընդունվել է 2021թ. ՀԱՊ համաժողովի մասնակիցների կողմից՝ 9 կողմ, 6 ձեռնպահ եւ 2 դեմ արդյունքով: Սույն կարգով սահմանվում են ՔՀՊ-ի կազմում ընդգրկվելու նպատակով` Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների ընտրությունն իրականացնող ընտրական հանձնաժողովի (այսուհետ` Ընտրական հանձնաժողով) գործառույթները, ինչպես նաև այդ հանձնաժողովի գործունեության կազմակերպման, ՔՀՊ-ի անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության (այսուհետ` ընտրություններ) անցկացման ընթացակարգերը:

ՔՀՊ ճանապարհային քարտեզ

Your content goes here. Edit or remove this text inline or in the module Content settings. You can also style every aspect of this content in the module Design settings and even apply custom CSS to this text in the module Advanced settings.