Միացեք մեզ

Ինչպես դառնալ ՀԱՊ անդամ

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը բաց կառույց է, դրան կարող են անդամակցել ՀԿ-ներ, կամավորական շարժումներ, քաղաքացիական նախաձեռնություններ, առևտրային միություններ (առևտրա-արդյունաբերական պալատներ), աշխատանքային միություններ (արհեստակցական և գործատուների միություններ), մասնագիտական միավորումներ, հանրային քաղաքականության ինստիտուտներ, հիմնադրամներ, շահույթի նպատակ չհետապնդող նման այլ կառույցներ, որոնք ընդունում են ԱլԳ ՔՀՖ-ի առաքելությունը, նպատակները և արժեքները, զերծ են կուսակցական, իշխանական, բիզնես կամ կրոնական ազդեցություններից։

 

ՀԱՊ անդամներ

Հայաստանի քաղաքացիական հասարակության այն կառույցները, որոնք ծանոթացել և ընդունում են ՀԱՊ Կանոնադրությունը և ՀԱՊ անդամակցության գրավոր դիմում են ներկայացրել ՔՀՖ Հայաստանի Ազգային համակարգողին կամ ՀԱՊ Քարտուղարությանը, համարվում են ՀԱՊ անդամ, եթե հակառակի վերաբերյալ գրավոր չեն հայտարարել: ՔՀՖի Հայաստանի անդամներն այն կազմակերպություններն են, որոնք անդամակցում են ՀԱՊ-ին և երբևէ հանդիսացել են կամ հանդիսանում են ՔՀՖ համաժողովի պատվիրակ:

ՔՀՖ պատվիրակներ

ՔՀՖ պատվիրակ են համարվում ՔՀՖ ընթացիկ փուլի պատվիրակները։

ՔՀՖ Հայաստանի անդամները և՛ ՔՀՖ, և՛ ՀԱՊ անդամ են, բայց նրանցից ոչ բոլորն են պատվիրակ, հաշվի առնելով, որ նրանց պատվիրակ լինելու ժամկետը կարող է արդեն ավարտված լինել: