29 Սեպտեմբերի, 2025
«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման դասընթաց:

Դասընթացի նպատակներն էին՝ մասնակիցներին պատկերացում տալ թվային անվտանգության ներկա մարտահրավերների մասին Հայաստանում՝ այդ թվում հաշվի առնելով ռուսաստանյան APT խմբերի հարձակումները, AI տեխնոլոգիաների կիրառմամբ նոր տիպի հարձակումները, ինչպես նաև գործնական հմտություններ տալ կազմակերպությունների առանցքային թվային օգտահաշիվների պաշտպանության համար։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը, ով առանձնահատուկ կարևորեց թեմայի արդիականությունն ու նշանակությունը, ինչպես նաև կարևոր համարեց Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) դեմ պայքարի և մեդիագրագիտության ամրապնդման անհրաժեշտությունը։

Դասընթացը վարեցին «CyberHUB-AM»-ի համահիմնադիրներ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետներ Սամվել Մարտիրոսյանը և Վարդան Արզումանյանը։