Հարգելի գործընկերներ,
Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթացին։
Սույն միջոցառման նպատակն է զարգացնել պլատֆորմի անդամ կազմակերպությունների կարողությունները՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին, մասնավորապես՝ ապատեղեկատվական և մանիպուլյացիոն արշավներին, որոնք նպատակ ունեն թուլացնել ժողովրդավարական ինստիտուտները և քայքայել հանրային համերաշխությունը։
Մասնակիցները կսովորեն՝
- բացահայտել լրատվական դաշտում շրջանառվող հիմնական պատումները,
- վերլուծել մանիպուլյատիվ հաղորդագրությունների կառուցվածքը, նպատակը և տեխնիկաները,
- քարտեզագրել աղբյուրները, տարածման ալիքներն ու թիրախային լսարանները,
- գնահատել ազդեցությունը հանրային ընկալումների և ժողովրդավարական գործընթացների վրա,
- զարգացնել արդյունավետ հակազդման ռազմավարություններ մանիպուլյատիվ պատումների և ապատեղեկատվական արշավների դեմ։
Դիմելու վերջնաժամկետը՝ 2025 թ. նոյեմբերի 10։
Ձեր մասնակցոթյունը խնդրում ենք հաստատել պատասխան նամակով՝ eapcsfarmenia@gmail.com էլ.հասցեին:
Կազմակերպչական տեղեկատվություն
- Երբ և որտեղ՝ 2025 թ. նոյեմբերի 17, Երևան։
- Լեզու՝ հայերեն (օրինակները կարող են լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)։
- Օրակարգը՝ կուղարկվի մասնակցության հաստատումից հետո։
- Վայրը՝ ճշգրիտ հասցեն կհաղորդվի գրանցված մասնակիցներին։
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
eapcsfarmenia@gmail.com
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության տրամադրած դրամաշնորհի շրջանակում։
