ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին մասնակցեցին Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսի (CORLEAP) հերթական՝ 14-րդ տարեկան հանդիպմանը, որն այս անգամ կայացավ Երեւանում։ ԱլԳ Քաղհասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անունից Հովսեփ Խուրշուդյանը հանդես եկավ ելույթով…..
Eastern Partnership Armenia
Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց
Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթացին։ Սույն միջոցառման նպատակն է զարգացնել պլատֆորմի անդամ կազմակերպությունների կարողությունները՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին, մասնավորապես՝ ապատեղեկատվական և մանիպուլյացիոն արշավներին, որոնք նպատակ ունեն թուլացնել ժողովրդավարական ինստիտուտները և քայքայել հանրային համերաշխությունը։ Մասնակիցները կսովորեն՝ բացահայտել [...]
Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն
ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն
Հեղինակ՝ Արզուման Հարությունյան, Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա ՀԿ-ի հիմանդիր
Աշխատանքային խմբի N 5
Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը
Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց պատմական հայրենիքից, որտեղ նրանք անընդմեջ ապրել են վերջին 3000 տարիների ընթացքում: Այս աննախադեպ պատերազմական հանցագործությունը, որին նախորդել էր ինը ամսվա շրջափակումը եւ պաշարումը, որը հանգեցրել էր մարդասիրական ճգնաժամի եւ որը ուղեկցվեց հայկական մշակութային ժառանգության՝ ճարտարապետական հուշարձանների, եկեղեցիների եւ վանքերի ոչնչացմամբ……
«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման դասընթաց:
«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։
Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։ Դասընթացի նպատակն է՝ մասնակիցներին պատկերացում տալ թվային անվտանգության ներկա մարտահրավերների մասին Հայաստանում՝ այդ թվում հաշվի առնելով ռուսաստանյան APT խմբերի հարձակումները, AI տեխնոլոգիաների կիրառմամբ նոր տիպի հարձակումները, ինչպես նաև գործնական հմտություններ տալ կազմակերպությունների առանցքային թվային օգտահաշիվների պաշտպանության համար։ [...]
Դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար
Տեղեկացնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Բրյուսելյան քարտուղարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար:
Այս մրցույթի ընդհանուր նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամների աշխատանքին՝․․․․․․․
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ՀԵՏՈ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՍՏՐԵՍ-ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն օգոստոսի 11–12, 2025-ին Դիլիջանում անցկացրեց երկօրյա հանրային աշխատաժողով՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցությամբ՝ ուսումնասիրելու Հայաստանի հնարավոր զարգացումների ուղիները մինչև 2028 թ․։ Հանրային աշխատաժողովը հիմնված էր «Խաղաղության երկխոսության» կողմից մինչ այդ կազմակերպված փակ ձևաչափով սցենարային քննարկումների վրա, որոնցում ներգրավված էին Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ընտրված ներկայացուցիչներ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ Հայտադիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ: «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և միջազգային գործընկերներին մասնակցելու երկօրյա հանրային աշխատաժողովի՝ «Հայաստանի ապագայի կանխատեսումներ. սցենարներ 2025–2028 թթ.» խորագրով։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի Օգոստսի 11-12, արտագնա եղանակով` Դիլիջան քաղաքում: Այս նախաձեռնությունը շարունակում է վերջերս անցկացված փակ [...]







