20 Հուլիսի, 2023
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՈՐՆ Է ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆ

20.07.2023թ.

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեց 2023 թվականի հուլիսի 20-ին Բելառուսի համար եվրոպական ճանապարհի տնտեսական հարթության վերաբերյալ առցանց լսումներին: Լսումները, որոնք վարում էր BEROC հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ձմիտրի Կրուկը, անցկացվում էին Բելառուսի համակարգող խորհրդի կողմից՝ Բելառուսի համար եվրոպական ինտեգրման տարբեր ասպեկտների (քաղաքական, մշակութային, տնտեսական և այլն) վերաբերյալ նմանատիպ միջոցառումների շարքի շրջանակներում, որպես ներածական փուլ: Լսումները մեկ հարթակում հավաքեցին նշանավոր գիտնականներ և հասարակական գործիչներ Բելառուսից, Հայաստանից, Լիտվայից, Լեհաստանից և Շվեյցարիայից:

1. Տատյանա Մարինիչ, Համակարգող խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար և Imaguru Startup-Hub-ի հիմնադիր. «Ո՞րն է մեր հավակնությունը եվրոպական ինտեգրման հարցում:

2. Սիերժ Նաուրոդսկի, ABBA, փոխնախագահ; CASE-Բելառուս, ավագ գիտաշխատող. «Արևելյան գործընկերությունը և հնարավորությունները Բելառուսի համար».

3. Հովսեփ Խուրշուդյան, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ նախագահ. «Հայաստանի դեպքը. ԵՄ և Եվրասիական միության միջեւ».

4. Ռեմիջիուս Սիմասիուս, Վիլնյուս քաղաքի նախկին քաղաքապետ, Լիտվայի արդարադատության նախկին նախարար, Լիտվայի սեյմի նախկին պատգամավոր, Լիտվայի ազատ շուկայի ինստիտուտի (տնտեսական հետազոտությունների և շուկայական բարեփոխումների խթանման ՀԿ), նախկին նախագահ. «Եվրոպական ինտեգրման Բելառուսական տեսակետը՝ լիտվական փորձի տեսանկյունից».

5. Պրոֆ. Մարեկ Դաբրովսկի, Բրեյգել և CASE հետազոտող; CEU, այցելու պրոֆեսոր; Լեհաստանի ֆինանսների նախկին փոխնախարար և Լեհաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի անդամ. «Բելառուսում բարեփոխումների քայլեր՝ եվրաինտեգրմանը մոտենալու համար».

6. Պրոֆ. Քրիստոֆեր Հարթվել, Ցյուրիխի կիրառական գիտությունների համալսարանի միջազգային կառավարման ինստիտուտ, նախագահ. «Բելառուսի տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին եվրոպական տեսանկյունից»:

Քննարկվողներն անդրադարձան հետևյալ հարցերին.

— Ո՞րն է բելառուսական հավակնությունը եվրաինտեգրման հարցում (Տատյանա Մարինիչ):

-Բելառուսական տնտեսությունը և բելառուսական բիզնեսը որքանո՞վ են պատրաստ եվրաինտեգրմանը (Տատյանա Մարինիչ, Սյերժ Նաուրոդսկի):

— Ինչպե՞ս կարող ենք սկսել մեր եվրոպական ուղին և ինչպիսի՞ն կարող է լինել ճանապարհային քարտեզը (Սյերժ Նաուրոդսկի):

— Եվրոպական ինտեգրումը կախված Ռուսաստանից և անդամակցությունից Եվրասիական միությանը. որո՞նք են լուծումները (Հովսեփ Խուրշուդյան):

— Որքանո՞վ ԵՄ-ին կարող է հետաքրքրել բելառուսական ճանապարհը դեպի Եվրոպա (Ռեմիգիուս Շիմաշիուս, Քրիստոֆեր Հարթվել):

— Ի՞նչ դասեր պետք է քաղի Բելառուսը ԵՏՄ այլ երկրների եվրաինտեգրման փորձից (Ռեմիգիուս Շիմաշիուս, Մարեկ Դաբրովսկի, Քրիստոֆեր Հարթվել):

— Որո՞նք են բարեփոխումների հիմնական քայլերը, որոնք պետք է արվեն Բելառուսում եվրաինտեգրման մեջ ներգրավվելու համար (Մարեկ Դաբրովսկի, Քրիստոֆեր Հարթվել):

— Ի՞նչ աջակցություն կարող է ակնկալել Բելառուսը դեպի Եվրամիություն իր ճանապարհին (Քրիստոֆեր Հարթվել, Մարեկ Դաբրովսկի):

Միջոցառումն արտացոլում էր Բելառուսի եվրաինտեգրման հեռանկարների լայն պատկերացում ունենալու անհրաժեշտությունը՝ խնդրի վերաբերյալ հետագա քաղաքական որոշումների համար։