20 Դեկտեմբերի, 2023
ՄԵԴԻԱՆ ՍԱՐԵՐՈՒՄ

Ծրագրի ղեկավար՝ Արմեն Պետրոսյան
«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 4-րդ աշխատանքային խումբ

Ծրագրում ոչ միայն հետազոտական բաղադրիչ է եղել, այլ նաև՝ կրթական։

  • Բացահայտվել է Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքների երիտասարդների մեդիագրագիտության մասին տեղեկացվածության մակարդակը և շարունակական կրթության անհրաժեշտությունը տվյալ համայնքների 10 բնակավայրերում հետազոտություն իրականացնելու միջոցով /կից տես հետազոտությունը
  • Զարգացվել են Ամասիա և Աշոցք համայնքների 6 բնակավայրերի երիտասարդական կենտրոնների ու երիտասարդական ակտիվ խմբերի շահառուների Մեդիագրագիտության, թվային անվտանգության և TOT (Ուսուցանողների ուսուցում) կարողությունները, ուսուցման 24-ժամյա ինտերակտիվ դասընթացների միջոցով։
  • Մշակվել է Ամասիա և Աշոցք համայնքներում Մեդիագրագիտության և թվային անվտանգության բազմարկողների համար ինտերակտիվ և փոխներգործուն դասընթացների մեթոդական ուղեցույց /կից տես մեթոդական ուղեցույցը

Ծրագիրը նպաստել է Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքների երիտասարդների շրջանում մեդիագրագետ և թվային անվտանգ միջավայրի հզորացմանը՝ մեդիագրագետ ուսուցանողներ պատրաստելու միջոցով, ովքեր այժմ բազմարկում են ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։

Ծրագրի իրականացման արդյունքում ունենք․

  • Ամասիա և Աշոցք համայնքների բնակավայրերի 100 հարցվողների կարծիքների վերլուծություն, մեդիագրագիտության մասին տեղեկացվածության մակարդակի և շարունակական կրթության անհրաժեշտության վերլուծություն, որը տրամադրվելու է համագործակից և շահագրգիռ կառույցների՝ հետագա օգտագործման համար։
  • Ամասիա և Աշոցք համայնքների բնակավայրերի 12 երիտասարդներ անցել են Մեդիագրագիտության, թվային անվտանգության և TOT (Ուսուցանողների ուսուցում) կարողությունների ուսուցման 24-ժամյա ինտերակտիվ դասընթացներ և ունեն բավական գիտելիքներ, որոնք կիրառում են իրենց բնակավայրերում։
  • Այժմ դասընթացներն անցած երիտասարդների կողմից իրականացվում են մեդիագրագիտության և թվային անվտանգության դասընթացներ իրենց բնակավայրերի առնվազն 36 երիտասարդների համար։
  • Դասընթացի մասնակիցների կողմից պատրաստվել է մեդիագրագիտության և թվային անվտանգության վերաբերյալ 6 տեսահոլովակ, որոնք յուրատեսակ հանրային իրազեկման գովազդներ են և տեղադրված են սոցիալական էլեկտրոնային հարթակներում։
  • Կազմվել, խմբագրվել, հրատարակվել և բազմացվել է ինտերակտիվ և փոխներգործուն դասընթացների անցկացման մեթոդական ուղեցույց, որը բաժանվել է շահառու համայնքներում և համագործակից կառույցներում։