ԱլԳ ՔՀՖ համապատասխանության կոմիտեի անդամներին
Սեդա Շիգանյանին, ԱլԳ ՔՀՖ պատվիրակ Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ
Անա-Օտիլիա Նուցուին, ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահ
Իրինա Սուխիին, ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ
Անա Ֆորտունային, ԱլԳ ՔՀՖ քարտուղարության տնօրեն
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարություն ՀԿ խորհրդի անդամներին
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 14-ին ՀԱՊ գուգլ-խմբում ԱլԳ ՔՀՀ համապատասխանության կոմիտեի անդամ Աշոտ Մելիքյանի կողմից տարածվել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանից պատվիրակ-կազմակերպության՝ Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Սեդա Շիգանյանի՝ հունիսի 12-ին գրված նամակը։ Նամակից պարզ է դառնում (հետաքրքիր է, որ նամակը միանձնյա ստորագրած Սեդա Շիգանյանը տեքստում նշվում է երրորդ դեմքով), որ այն ուղարկվել է նաև ԱլԳ ՔՀՖ մի քանի մարմինների, այդ թվում՝ Համապատասխանության կոմիտեին, Քարտուղարության տնօրենին, Ղեկավար կոմիտեի համանախագահներին, WG1-ի համակարգող Միքայել Հովհաննիսյանին և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին։ Ես՝ որպես ՀԱՊ համակարգող ներառված չեմ եղել այդ հասցեատերերի մեջ։
Այս նամակում Սեդա Շիգանյանի անունից մեղադրանքներ են հնչում 2023 թվականի հունիսի 9-ին կայացած ՀԱՊ համաժողովի/Պատվիրակների ժողովի քվեարկության ընթացքում իբր տեղի ունեցած ընթացակարգային խախտումների մասին։ Մասնավորապես, ասվում է, որ Երևանի մամուլի ակումբը կասեցրել է իր անդամությունը ՀԱՊ-ին։ Եվ որ նման իրավիճակում Սեդա Շիգանյանը պատշաճ կերպով չի ծանուցվել, որ ինքը, չնայած Հայաստանի ազգային պլատֆորմին իր կասեցված անդամակցությանը, ունի ձայնի իրավունք ՀԱՊ համակարգողի պաշտոնանկ անելու հարցում: Այս պնդումները կեղծ են Ա-ից մինչև Ֆ՝ ստորև բերված հիմնավորումներով:
Սեդա Շիգանյանը, ում էլ. փոստը ՀԱՊ գուգլ խմբում է, ընդհանուր հիմունքներով պատշաճ կերպով ծանուցվել է հունիսի 9-ին կայանալիք ՀԱՊ համաժողովի եւ դրա օրակարգի մասին, ինչպես նաև վաղորոք ստացել է ԱլԳ ՔՀՖ 42 հայաստանցի անդամների և ԱլԳ ՔՀՖ հայաստանցի 18 պատվիրակների ցուցակները, ովքեր համաժողովի ընթացքում ազգային համակարգողի հրաժարականի հարցով քվեարկելու իրավունք ունեին։ 14 կազմակերպությունների ստորագրությամբ ստորագրված նամակը, որով նախաձեռնվել է ՀԱՊ համակարգողի պաշտոնանկության գործընթացը, ի թիվս այլոց, ՀԱՊ գուգլ խմբի միջոցով (ՀԱՊ-ում էլեկտրոնային հաղորդակցության ընդունված խողովակը) ուղղված էր նաեւ պատվիրակներին: ԱլԳ ՔՀՖ Հայաստանից ներկայիս պատվիրակների ցուցակն ինձ ուղարկվել է Ֆորումի քարտուղարության կողմից՝ ի պատասխան իմ պաշտոնական հարցման:
Համաձայն ԱլԳ ՔՀՖ կանոնակարգերի, ներառյալ ԱլԳ ՔՀՖ կանոնադրությունը և ՀԱՊ կանոնադրությունը, լիազորությունների կասեցումը նախատեսված է միայն պատվիրակների համար, մինչդեռ ԱլԳ ՔՀՖ անդամների համար ո՛չ լիազորությունների եւ ո՛չ էլ կարգավիճակի կասեցում նախատեսված չէ: ՀԱՊ կանոնադրությունը չի նախատեսում նաև ՔՀՖ անդամ չհանդիսացող ՀԱՊ անդամների կարգավիճակի կասեցում։ Հետևաբար, այս երկու կատեգորիաների համար հնարավոր չէ կարգավիճակի կասեցում, այլ միայն դադարեցում: Բայց եթե անգամ ԵՄԱ-ն դադարեցրած լիներ իր անդամությունը ՀԱՊ-ին, ապա դրանով նա չէր կորցնի ՔՀՖ պատվիրակի իր կարգավիճակը՝ քանի դեռ այդ մասին պաշտոնապես չի տեղեկացրել ԱլԳ ՔՀՖ քարտուղարությանը:
Երևանի մամուլի ակումբը երբեք ոչ մի նամակ չի ուղղել ոչ ՀԱՊ-ին, ոչ էլ ԱլԳ ՔՀՖ քարտուղարությանը` խնդրելով կասեցնել իրենց պատվիրակի կարգավիճակը: Ավելին, Սեդա Շիգանյանը հաստատել է իր պատվիրակի կարգավիճակը՝ մասնակցելով Պրահայում ԱլԳ ՔՀՖ 2022 տարեկան վեհաժողովին։
Տկն. Շիգանյանի նամակից հասկացվում է, որ նա չի հերքում, որ ծանուցվել է ՀԱՊ համաժողովի/պատվիրակների ժողովի մասին, ինչպես նաև չի հերքում իր պատվիրակ լինելը։ Միակ բանը, որ նա ասում է, այն է, որ իրեն չեն տեղեկացրել իր իրավունքների մասին։ Պնդման ճշմարտացիության հավանականությունը, որ նա, մնալով որպես պատվիրակ, ենթադրել է, որ չի կարող քվեարկել այդ հարցի շուրջ պատվիրակների իրավասության շրջանակներում, մոտ է զրոյի, հաշվի առնելով այն փաստը, որ նա ներկայացնում է մի կազմակերպություն, որը կանգնած է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հիմնադրման ակունքներում: Բացի այդ, պատվիրակի կողմից համապատասխան կանոնակարգերի չիմացությունը իրավունք չի տալիս նրա ներկայացուցչին հետադարձ ուժով ազդել անցած քվեարկության արդյունքների վրա։ Այս իրավիճակը խիստ տարբերվում է 2022 թվականին ՀԱՊ համակարգողի ընտրության ժամանակ էլեկտրոնային քվեարկության իրավիճակից և զուգահեռը բացարձակապես անտեղի է։
Հարկ է նշել, որ ՀԱՊ համաժողովի/պատվիրակների ժողովին մասնակցելու հրավեր ստանալուց հետո տիկին Շիգանյանն ինձ չի դիմել պարզաբանում ստանալու համար, թե արդյո՞ք նա՝ որպես ԵՄԱ պատվիրակ, ձայնի իրավունք ունի։ Այս վերաբերմունքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա ի սկզբանե որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերել իրենց կազմակերպության մասնակցայնության վերաբերյալ: 14 կազմակերպությունների բերված պահանջագիրը, որոնցից մի քանիսը պատվիրակներ են, Աշոտ Մելիքյանը՝ ՔՀՖ համապատասխանության հանձնաժողովի անդամ է, իսկ Միքայել Հովհաննիսյանը՝ ֆորումի առաջին աշխատանքային խմբի համակարգող, լայնորեն քննարկվել է մայիսի 25-ին և այնուհետև հունիսի 9-ին (ժամը 11:00-ից մինչև 22:00) անցկացված համագումարների ընթացքում և չի ստացել պատվիրակների մեծամասնության աջակցությունը։ Ե՛վ Միքայել Հովհաննիսյանը, և՛ Աշոտ Մելիքյանը ներկա են եղել քվեարկության արդյունքների հրապարակմանը և դրանց դեմ առարկություններ չեն հայտնել։ Հարցը սպառվել է։ Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունները ամեն կերպ փորձում են հասնել ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի հեռացմանը, այժմ նաև ապօրինի եղանակով, նախքան վերջինի նախաձեռնած ՀԱՊ-ի կանոնադրական բարեփոխումները կքննարկվեն և կընդունվեն ՀԱՊ համաժողովի կողմից։
Այժմ պարզ է, որ չբավարարվելով քվեարկության արդյունքներից՝ նրանք այժմ փորձում են հետին թվով իրականացնել այս արդյունքները տապալելու այլ սցենարներ: Կարծում եմ, որ իմ պարզաբանումներից պարզ է դառնում, որ Սեդա Շիգանյանի ներկայացված բողոքն անհիմն է, քանի որ բողոքում նշված` ԱլԳ ՔՀՖ հայաստանցի պատվիրակների կողմից իրականացված քվեարկությունը կազմակերպվել է պատշաճ կերպով և պետք է համարվի և՛ օրինական, և՛ իրավաչափ, հետևաբար չի կարող վերանայվել:
Հարգանքով,
Հովսեփ Խուրշուդյան
ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարություն ՀԿ խորհրդի նախագահ