Հունիսի վերջին եւ հուլիսի առաջին օրերին տեղի ունեցան ԱլԳ ՔՀՖ աշխատանքային խմբերի հանդիպումները՝ առցանց ձեւաչափով: Ստորեւ ներկայացնում ենք ՀԱՊ աշխաանքային խմբերի համակարգողների եւ ՀԱՊ համակարգողի /4-րդ աշխատանքային խումբ/ ներկայացրած հաշվետվությունները:
ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի նիստ. 30.06.2023
- Հայաստանից նիստին մասնակցեցին.
- Սյուզաննա Սողոմոնյանը
- Միքայել Հովհանիսյանը
- Լենա Մաթևոսյանը
- Քննարկվել են հետեւյալ հարցերը.
- ՏԻՄ ընտրություններ, ընտրական խախտումներ։
- Իշխող քաղաքական ուժի կողմից ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների իրականացում, դատական հայցերի հարուցում և նրանց վրա ֆինանսական բեռ կրելու սանկցիաների կիրառում։
- Ոստիկանների կողմից իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող փաստաբանների և իրավապաշտպանների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրում։
- ՄԻՊ-ի ընտրությունների անցկացման գործընթացը, այդ թվում ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ իշխող քաղաքական ուժի կողմից նիստի ընթացքում հնչած սպառնալիքների անհետևանք թողնելը։
- Անվտանգության լրջագույն խնդիրները և հասունացող հումանիտար աղետի վտանգը Արցախում, ինչի հետևանքով Արցախը 201 օր շրջափակման մեջ է և 14 օր տասնչորս արգելափակված են մարդասիրական բոլոր տեսակի բեռնափոխադրումները դեպի Արցախ, ինչը շուտով նոր հումանիտար ճգնաժամ կառաջացնի, չնայած այն հանգամանքին, որ Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ խնդրանքը, և կայացրել է որոշումը, ըստ որի պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երկու ուղղություններով մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար։
- ԵՄ-ում կողմից ՀՀ-ում տեղակայված քաղաքացիական դիտորդական առաքելության կարևորությունը՝ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։
ԱլԳ ՔՀՖ 2-րդ և 5-րդ աշխատանքային խմբերի համատեղ առցանց նիստ. 03.07.2023
- Հայաստանից նիստին մասնակցեցին.
- a. Հասմիկ Ասլանյան,
- b. Թաթուլ Մանասերյան,
- c. Արզուման Հարությունյան,
- d. Աննա Բարիկյան,
- e. Նաիրա Առաքելյան:
- Քննարկվեցին հետեւյալ հարցերը.
ԱլԳ ՔՀՖ քարտուղարության՝ Կրիստինա Պիտալսկայայի, կողմից առաջարկ եղավ զեկույցը կազմել համատեղ ԱԽ2-ի և ԱԽ5-ի համակարգողների կողմից, որն էլ ընդունվեց: ԱԽ5-ի զեկույցը կազմեց համակարգող Հասմիկ Ասլանյանը, միացվեց ԱԽ2-ի զեկույցին և այն ներկայացրեց ԱԽ2-ի համակարգող Թաթուլ Մանասերյանը:
Հիմնական հարցերը.
- Ներկայիս սոցիալական և աշխատանքային քաղաքականության խնդիրները Հայաստանում:
Սոցիալական և աշխատանքային քաղաքականությունը.
Ներկայացվեց սահմանային շրջաններում ստեղծված սոցիալական ճգնաժամը և անկայուն իրավիճակը, անվտանգության հարցերը, բնակիչների առողջության և ազատ տեղաշարժի իրավունքների ոտնահարումը, շարունակական հրետակոծությունների պատճառով գյուղատնտեսական հողերի մշակման անկարողությունը, արդյունաբերական և սոցիալական ձեռնարկությունների աշխատանքային իրավունքների խաթարումը, սոցիալ-տնտեսական իրավիճակի սրումը:
Սոցիալական երկխոսությունը պետական կառույցների, գործարարների, արհմիությունների, ՔՀԿ-ների, փորձագետների և ԶԼՄ-ների միջև, ՔՀԿ-ների ներգրավվածությունը և մասնակցությունը սոցիալական երկխոսության մեջ, ինչպես նաև սոցիալական երկխոսությունը ԵՄ և ԱլԳ երկրների ՔՀԿ-երի միջև:
- Հայաստանի ԱԽ5-ի հրատապ հարցեր
ՔՀ ներգրավվածությունը և մասնակցությունը բոլոր մակարդակներում, շարունակել եվրոպական օրակարգը և ինտեգրացիան, ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմների և ԱԽ-ների ուժեղացում, միջխմբային համագործակցության ամրապնդում, ԵՄ և ԱլԳ բոլոր երկրների միջև կապերի ուժեղացում: Սոցիալական երկխոսության եվրոպական մոդելների ներդրում ԱլԳ երկրներում: Կայուն, արդար և ներառական հասարակություն. սոցիալ-տնտեսական պաշտպանություն, Կայուն ինտեգրված տնտեսություն – շուկայի ծավալների մեծացում, ծառայությունների որակի, ԵՄ և ԱլԳ երկրների արտադրանքի արտահանման բարձրացում:
- Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ հայտարարության առաջարկ
Որոշվեց.
Ստեղծել հանձնաժողով բոլոր 6 երկրների ԱԽ2 և ԱԽ5 ներկայացուցիչներից, որը կձևակերպի Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա իրավիճակի, հատկապես սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ ԵՄ քաղաքականության հետ սոցիալ-տնտեսական ինտեգրման և մերձեցման հեռանկարների վերաբերյալ դիրքորոշում: Ձգտել, որպեսզի ԱլԳ ՔՀՖ-ի առաջիկա 15-րդ տարեկան վեհաժողովը նախապատրաստելիս օրակարգում արտացոլվի և վեհաժողովի ընթացքում բարձրաձայնվի ԱլԳ ՔՀՖ ռազմավարությունում և ծրագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն տարածաշրջանում անվտանգության սպառնալիքներին և այլ ճգնաժամերին ավելի ակտիվ, կոշտ և արդյունավետ արձագանքելուն, ԱլԳ երկրների ժողովրդավարական վերափոխմանը և արագացնելու նրանց ինտեգրումը դեպի ԵՄ: Հայկական պատվիրակությունը առաջարկեց ներառել հայտարարության մեջ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտության մասին կետ:
ԱլԳ ՔՀՖ 4-րդ աշխատանքային խմբի առցանց նիստ. 03.07.2023
Հայաստանի պատվիրակներից նիստին մասնակցեց Հովսեփ Խուրշուդյանը.
Նիստի ընթացքում ԱլԳ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ ներկայացրեց, թե ինչպիսի՞ն է իրավիճակը իր երկրում, երբ խոսքը վերաբերում է մարդկանց միջև շփումներին, կրթության, երիտասարդության, մշակույթի, հետազոտությունների և նորարարությունների վերաբերյալ հարցերին: Ներկայացվեց նաեւ, թե որո՞նք են հիմնական մարտահրավերները և, հետևաբար, գործողության հիմնական առաջնահերթությունները, ԱլԳ քաղաքականության առաջնահերթություններին առնչվող ի՞նչ գործողություններ են իրականացվում, այդ թվում նրանք, որոնք ներառված են JSWD-ում՝ 2020-ից հետո առաջնահերթությունների վերաբերյալ:
Հովսեփ Խուրշուդյանը իր ելույթում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ կապված խնդիրներ և Լաչինի միջանցքի 6-ամսյա շրջափակման հետ կապված մտահոգությունները, որը բերում է լուրջ հումանիտար ճգնաժամի, այդ թվում՝ մոտ 30000 երեխայի միջնակարգ կրթության դադարեցման, իսկ ընդհանուր առմամբ իրավիճակը մոտ է սովի։ Նա ներկայացրեց վերջերս ԵԽԽՎ-ի ընդունած շատ խիստ բանաձը, որը պահանջում էր Ադրբեջանից և Ռուսաստանից բացել Լաչինի միջանցքը և դադարեցնել գազի և էլեկտրաէներգիայի հոսքի շրջափակումը։ Նա բարձր գնահատեց ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմաններին, ինչը նապտստում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների կանխարգելմանը և հայկական տարածքների գրավմանը:
Այլ հարցերից նա կարեւորեց Հայաստանում ընթացող միջնակարգ կրթության բարեփոխումները, ինչպես նաեւ ոչ ֆորմալ ուսուցման ծավալման անհրաժեշտությունը Հայաստանի մարզերում, որոնք շարունակում են մնալ Հայաստանի առավել խոցելի հատվածները
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ շրջանակներում հետազոտությունների և նորարարությունների ոլորտում համագործակցության հեռանկարները 2023-2024 թվականների համար նախատեսվող գործողությունները, որից տեսանելի էր Հայաստանին եւ Ուկրաինային տրվող մեծ ուշադրությունը:
Զեկույցի շրջանակներում ներկայացվեց 2022 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովի նախաձեռնած «Աջակցություն ԵՄ-Արևելյան գործընկերության (ԱլԳ) հետազոտական և նորարարական համագործակցությանը» Գլոբալ սպասարկման հիմնադրամի ստեղծումը: Դրա նպատակն է նպաստել Արևելյան գործընկերության (ԱլԳ) հինգ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ավելի ուժեղ մասնակցությանը ՙՙՀորիզոն Եվրոպա՚՚ ծրագրում և Եվրոպական հետազոտությունների տարածքում (ERA):
Նախաձեռնությունը մշտադիտարկելու է և կնպաստի այն 10 լավագույն թիրախների և 2020 թվականից հետո հատուկ առաջնահերթությունների իրականացմանը, որոնք առնչվում են ԱլԳ գործընկեր երկրների միջեւ համագործակցությանը ՙՙՀետազոտությունների ու նորարարության՚՚ շրջանակներում:
Կհայտարարվի նաեւ Սև ծովի ավազանի դրամաշնորհային մրցույթ 2023-2027 թթ.՝ 65 մլն եվրո չափով, 10 տոկոս համաֆինանսավորմամբ: