21 Դեկտեմբերի, 2023
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ տարեկան համաժողովը ընտրեց նոր համակարգող

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ տարեկան համաժողովը ընտրեց նոր համակարգող

20․12․2023թ․, ք․ Երևան

Տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական տարեկան համաժողովը, որը հետևել էր Բրյուսելում տեղի ունեցած ՔՀՖ տարեկան համաժողովին։

ՀԱՊ համաժողովը ընդունեց մի շարք կանոնադրական փոփոխություններ։ Դրանց թվում Կանոնադրության մեջ ամրագրվեց, որ ՀԱՊ-ը և նրա անդամները նպաստում են Հայաստանի՝ Եվրոպական Միությանն անդամակցությանը, ինչպես նաև այն, որ ՀԱՊ-ը ճանաչում և իր աշխատանքում առաջնորդվում է Եվրոպական Միության հիմնարար իրավունքների խարտիայով և պարտավորվում է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Հայաստանում։

ՀԱՊ համաժողովը լսեց և հաստատեց ՀԱՊ 2022-2023թթ․ համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին։ Համաժողովի անդամները շնորհակալություն հայտնեցին Հովսեփ Խուրշուդյանին կատարված մեծ աշխատանքի համար։

ՀԱՊ համաժողովը միաձայն ՀԱՊ նոր համակարգող ընտրեց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանին (Վանաձոր)։

Վերջում ՀԱՊ համաժողովը լսեց զեկույցներ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության ենթադրամաշնորհային ֆինանսավորման շրջանակներում կատարված փորձագիտական աշխատանքներին վերաբերյալ։

Այս հղմամբ կարող եք տեսնել նաեւ 2023թ․ նոյեմբերի ամսվա ՀԱՊ տեղեկագիրը։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարություն