Հարգելի գործընկերներ,
Ինչպես գիտեք, 2025 թ. փետրվարի 16-ին կյանքից հեռացել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հիմնադիր, իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը, ում ակտիվ ներդրումը Հայաստանում իրավապաշտպան գործունեության կայացման գործում դժվար է թերագնահատել։
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անունից սրտանց ցավակցում ենք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընկերներին։
Հարգանքով`
Էդգար Խաչատրյան
ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող