Դեկտեմբերի 28-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։Համաժողովի առաջին նիստի ընթացքում ԱլԳ ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մասնակիցներին ներկայացրեց 2022թ. մայիսին իր ընտրությունից ի վեր իր եւ նորանշանակ Քարտուղարության կատարած աշխատանքները. ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ - ՀՀ կառավարություն եւ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ - ՀՀ Ազգային ժողով կառուցվածքային [...]