25 Հունվարի, 2021
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՐԱՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Երանուհի Թումանյանց

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1

Դատական իշխանության և դատավորների անկախությունը հանդիսանում է դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության նախապայման, միևնույն ժամանակ դրա ապահովումն անմիջականորեն փոխկապակցված է դատավորների նկատմամբ կիրառվող պատասխանատվության հետ: Այս համատեքստում դատավորների նկատմամբ թափանցիկ և հրապարակային կարգապահական մեխանիզմների սահմանումը առաջնային է, հատկապես որ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կարող է օգտագործվել նաև որպես դատավորների գործունեությանը միջամտելու և ազդեցություն ունենալու լծակ:

Ոլորտին առնչվող միջազգային չափանիշների համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ընթացակարգերը պետք է լինեն հստակ և օբյեկտիվ, թափանցիկ և հրապարակային, ապահովեն դատավորի համար արդար դատաքննության երաշխիքները, իսկ ողջ գործընթացը պետք է իրականացվի անկախ մարմնի կողմից: Ավելին, պետք է բացառվի կարգապահական ընթացակարգերի օգտագործումը՝ որպես դատավորների նկատմամբ հետապնդման իրականացման և նրանց դատական գործունեությանը միջամտելու գործիք: Սույն վերլուծությունը միտված է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների անհրաժեշտ թափանցիկության գնահատմանը և դատավորների անկախության երաշխիքների ամրապնդմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը:

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: