Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը։
Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) գործող 42 պատվիրակ կազմակերպություններից ընտրությանը մասնակցեցին 38-ը։
Ընտրությունների արդյունքում ՀԱՊ 2024-2026թթ ՀԱՊ պատվիրակներ ընտրվեցին՝
Աշխատանքային խումբ 1 — ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն
1․ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Լևոն Բարսեղյան — 24 ձայն,
2․ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, Լուսինե Հակոբյան — 20 ձայն,
3․ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ, Ստյոպա Սաֆարյան — 18 ձայն,
4․ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Սյուզաննա Սողոմոնյան -16 ձայն,
5․ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա, Նվարդ Մանասյան — Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՔՀՖ ԱԽ համակարգողների կարճ ցուցակների համընկման արդյունքում։
Աշխատանքային խումբ 2 — Տնտեսական ինտեգրում և սերտաճում ԵՄ քաղաքականությունների հետ
1․ Սպառողների խորհրդատվության կենտրոն, Կարեն Չիլինգարյան — 18 ձայն,
2․ “Մարտունու կանանց համայնքային խորհուրդ” ՀԿ, Անահիտ Գևորգյան — 18 ձայն,
3․ «Տաթևիկ» բարեգործական ՀԿ, Լյուսյա Պետրոսյան — 15 ձայն,
4․ Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ, Տիգրան Ավետիսյան — 14 ձայն։
Աշխատանքային խումբ 3 — Բնապահպանություն, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն
1․ «Հայաստանի անտառներ» ՀԿ Նազելի Վարդանյան — 20 ձայն,
2․ ԷԿՈԹԻՄ — Էներգետիկայի և շրջակա միջավայրի բնագավառի խորհրդատվական ՀԿ, Արտաշես Սարգսյան -18 ձայն,
3․ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, Օլեգ Դուլգարյան -18 ձայն,
4․ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ, Ամալյա Համբարձումյան — 13 ձայն։
Աշխատանքային խումբ 4 — Մարդկանց միջև շփումներ (Կրթութուն, գիտություն, մշակույթ, երիտասարդություն, տարեցներ)
1․ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն, Հովսեփ Խուրշուդյան — 21 ձայն,
2․ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն (ԳՏՀՎԿ), Ստեփան Գրիգորյան — 20 ձայն,
3․ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ, Գայանե Աբրահամյան — 18 ձայն,
4․ Մեդիան հանուն կրթության, Անուշ Մարտիրոսյան -16 ձայն։
Աշխատանքային խումբ 5 — Սոցիալական և աշխատանքային քաղաքականություն և սոցիալական երկխոսություն
1․ «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ, Արզուման Հարությունյան — 23 ձայն,
2․ «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ, Հասմիկ Ասլանյան — 16 ձայն,
3․ Հայաստանի արհմինությունների կոնֆեդերացիա, Աննա Բարիկյան — Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՔՀՖ ԱԽ համակարգողների կարճ ցուցակների համընկման արդյունքում։