Հունիսի 9, 2024 թ., Երեւան
Տեղեկացնում ենք, որ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը տեղի ունեցավ ս․թ․ հունիսի 5-ին:
Քվեարկության արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած 8 կազմակերպությունների ներկայացուցիչներից առավելագույն միավորներ ստացած 4-ն ընդգրկվում են ՀԸԳՀ-ի
քաղաքացիական հասարակության պլատֆորմում (հիմնական անդամներ), մյուս 4-ը համարվում են փոխարինող անդամներ:
Քվեարկության արդյունքներով առավելագույն միավորներ ստացած հիմնական անդամներ են ընտրվել՝
1. Սյուզաննա Սողոմոնյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, 446 միավոր
2. Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ, 376 միավոր
3. Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, 356 միավոր
4. Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, 315 միավոր
Քվեարկության արդյունքներով առավելագույն միավորներ ստացած փոխարինող անդամներ են ընտրվել՝
5. Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, 263 միավոր
6. Նաիրա Սուլթանյան, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հիմնադրամ, 249 միավոր
7. Վարդինե Գրիգորյան, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, 226 միավոր
8. Գրիգոր Երիցյան, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, 225 միավոր
Հարգանքով,
Ընտրական հանձնաժողով
ԱլԳ ՀԱՊ համակարգող Էդգար Խաչատրյան
ՀԱՊ քարտուղարություն