3 Հունիսի, 2024
ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը տեղի կունենա ս․թ․ հունիսի 5-ին։
Ընտրությունները տեղի կունենան ս․թ․ հունիսի 5-ին Իբիս Երևան Կենտրոն (Հյուսիսային պողոտա 5/1) հյուրանոցի Երևան սրահում ժ. 12:00-ից մինչև ժ.15:00։
Քվեարկության ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ։
Քվեարկության փուլ անցած կազմակերպությունների ներկայացուցիչների ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Հարգանքով,

ՀԱՊ քարտուղարություն