20 Մարտի, 2024
EU4Environment ԱլԳ տարածաշրջանային բնապահպանական հարցերով միջոցառումներին՝ ԱլԳ ՔՀՖ-ն ներկայացնելու համար ընտրվել են Հայաստանի ներկայացուցիչները։

Տեղեկացնում ենք, որ EU4Environment ԱլԳ տարածաշրջանային բնապահպանական հարցերով միջոցառումներին՝ մարտի 11-ին առցանց և մարտի 13-14-ը Բրյուսելում, ԱլԳ ՔՀՖ-ն ներկայացնելու համար ընտրվել են  Հայաստանի ներկայացուցիչները՝ ՀԱՊ 3-րդ խմբի անդամ կազմակերպություններից։

Մասնավորապես․
<<Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն>> ՀԿ անդամ Արփինե Սուքիասյանը ԱլԳ ՔՀՖ-ն ներկայացրել է  “Applying the Polluter-Pays Principle to environmental compliance assurance in the Eastern Partnership” առցանց հանդիպմանը՝ ներկայացնելով համառոտ ելույթ՝ տեսասահիկի ուղեկցությամբ ԱլԳ հարևանության երկրներում խնդրի հանրային հայացքի և լուծումների պատկերացումների մասին։

Իսկ <<Խազեր>> Էկոլոգամշակութային ՀԿ փորձագետ Հայկ Իգիթյանը ընտրվել է որպես ԱլԳ ՔՀՖ ներկայացուցիչ “Building the ground for a green economy: Lessons learned from cooperation in the Eastern Partnership (EaP) framework” միջոցառման համար, որին մասնակցել է մարտի 13-14-ին Բրյուսելում։