Սյուզաննա Սողոմոնյան
Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատվեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը։ Վերջինիս ռազմավարական նպատակների շարքում էր «Սահմանադրական բարեփոխումների անցկացումը»։ Ի կատարումն վերոնշյալ ռազմավարական նպատակի առաջին ուղղության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշմամբ ձևավորվել է «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով»։ Այդ որոշմամբ սահմանված է, որ հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում կմշակվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, կիրականացվի դրա հանրային քննարկումը և փաստաթուղթը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Հանձնաժողովի գործունեության ոլորտներից մեկը վերաբերում է ՀՀ-ում գործող անկախ և ինքնավար մարմինների սահմանադրականության հարցին, այդ թվում՝ խնդրո առարկա հակակոռուպցիոն մարմնին, ինչով էլ պայմանավորված է սույն վերլուծության անհրաժեշտությունը և արդիականությունը։
Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Աջակցություն ՔՀՖ ՀԱՊ հինգ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրով ֆինանսավորված «Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի սահմանադրական երաշխիքների ջատագովություն» ուսումնասիրության շրջանակներում, որով անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն մարմինների մոդելների դասակարգմանը՝ առանձնացնելով դրանց առավելություններն ու թերությունները՝ հղում կատարելով միջազգային առաջադեմ պրակտիկային։ Սույն ուսումնասիրությամբ նաև քննարկվում են հակակոռուպցիոն մարմնի համընդհանուր չափանիշները, այդ թվում՝ անկախության երաշխիքները, և դրանց լույսի ներքո տրվում է Հայաստանի գործող հակակոռուպցիոն մարմինների գնահատականը։ Ուսումնասիրության նորարարությունը կայանում է նրանում, որ այն ներկայացնում է հակակոռուպցիոն մարմինների «Հայկական» մոդելի տեսլականը։
Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:
Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: