[vc_row][vc_column][vc_column_text]
Քնարիկ Գարանֆիլյան
«Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 5-րդ աշխատանքային խումբ
Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների կիզակետում։ Չնայած դրան, բազմաթիվ խնդիրներ կարիք ունեն նոր լուծումների և նոր մոտեցումների որդեգրման։ Մասնավորապես, երեխայի հիմնարար իրավունքը, այն է ընտանիքում ապրելու իրավունքը միշտ չէ, որ պատշաճ ձևով է իրացվում և հաճախ ճգնաժամային իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունը կազմակերպելիս թույլ է գործում կանխարգելման բաղադրիչը և ընտանիքում ստեղծված իրավիճակի բարելավմանն ուղղված գործիքակազմ գործադրելու փոխարեն, լուծումը լինում է երեխայի դուրս բերումն ընտանիքից և ուղղորդում ճգնաժամային կենտրոն։
Այս հետազոտությունը նպատակաուղղված է ՀՀ ԱՍՀՆ ենթակայության ներքո գտնվող երեխայի և ընտանիքի աջակցության Երևանի, Գյումրու և Կապանի կենտրոններում խնամվող երեխաների ուղղորդման պատճառների վեր հանել պատաճառահետևանքային կապերը և հետազոտության արդյունքների հիման վրա առաջարկություններ ներկայացնել ԱՍՀ նախարարությանը՝ որպեսզի կանխարգելվի և նվազեցվի ճգնաժամային կենտրոններ երեխաների ուղղորդումը։
Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]
[/vc_column_text][/vc_column][/vc_row]