20 Դեկտեմբերի, 2023
ՀԱՆՈՒՆ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. «ՀՀ ԱՍՀՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Քնարիկ Գարանֆիլյան
«Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 5-րդ աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների կիզակետում։ Չնայած դրան, բազմաթիվ խնդիրներ կարիք ունեն նոր լուծումների և նոր մոտեցումների որդեգրման։ Մասնավորապես, երեխայի հիմնարար իրավունքը, այն է ընտանիքում ապրելու իրավունքը միշտ չէ, որ պատշաճ ձևով է իրացվում և հաճախ ճգնաժամային իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունը կազմակերպելիս թույլ է գործում կանխարգելման բաղադրիչը և ընտանիքում ստեղծված իրավիճակի բարելավմանն ուղղված գործիքակազմ գործադրելու փոխարեն, լուծումը լինում է երեխայի դուրս բերումն ընտանիքից և ուղղորդում ճգնաժամային կենտրոն։
Այս հետազոտությունը նպատակաուղղված է ՀՀ ԱՍՀՆ ենթակայության ներքո գտնվող երեխայի և ընտանիքի աջակցության Երևանի, Գյումրու և Կապանի կենտրոններում խնամվող երեխաների ուղղորդման պատճառների վեր հանել պատաճառահետևանքային կապերը և հետազոտության արդյունքների հիման վրա առաջարկություններ ներկայացնել ԱՍՀ նախարարությանը՝ որպեսզի կանխարգելվի և նվազեցվի ճգնաժամային կենտրոններ երեխաների ուղղորդումը։

Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.