7 Հունիսի, 2023
ՀԱՊ ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ

Հարգելի գործընկերներ,

ԱլԳ ՀԱՊ Քարտուղարությունը հայտարարում է ՀԱՊ անդամների համար ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ, որն իրականացվում է ԱլԳ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ի եւ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության միջեւ կնքած ենթադրամաշնորհային պայմանագրի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են ս.թ. մայիսի 20-ից։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս.թ. հունիսի 7-ը։

Մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետը սահմանված է մինչեւ հունիսի 17-ը։

Նշենք, որ անցած տարի ԱլԳ ՀԱՊ Քարտուղարությունը չի հայտարարել ենթադրամաշնորհների մրցույթ՝ նոր Քարտուղարության ձեւավորմամբ եւ անցումային շրջանում տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Այս տարի ենթադրամաշնորհների մրցույթը կներառի անցած եւ այս տարվա դրամաշնորհները միասին եւ կտրվի միանվագ։

Մրցույթի դրամաշնորհի չափը սահմանվում է նվազագույնը՝ 200.000 դրամ (երկու հարյուր հազար դրամ) եւ առավելագույնը՝ 1.000.000 դրամ (մեկ միլիոն դրամ) չափով։ Մրցույթի հաղթողներին կորոշի ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ խորհուրդը, որի անդամները չեն մասնակցի մրցույթին:

Ծրագիրն իրականացնողների հետ (ուշադրությո՛ւն. պայմանագիրը կնքվելու է անհատների հետ եւ ոչ թե կազմակերպությունների) կկնքվի ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր։ Պայմանագրերի կնքման ժամկետը՝ ոչ ուշ ս.թ. հուլիսի 1, իսկ պայմանագրերով նախատեսված ծառայությունների իրականացման ժամկետը՝ ոչ ուշ ս.թ. հոկտեմբերի 15-ից:

Հայտադիմումի ձեւը եւ հավելվածը կցված են սույն էլ. նամակին։

Լրացված հայտադիմումն ու հավելվածները եւ դրանցում նշված փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել  info@eap-csf.am եւ hovsepkhurshudyan@gmail.com էլ.հասցեներին մինչեւ ս.թ. հունիսի 7-ը, ժ. 24:00-նԹեմա դաշտում անհրաժեշտ է գրել ՀԱՊ ենթադրամաշնորհի հայտադիմում – Ձեր անուն ազգանունը:

Ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթի թեմատիկ ուղղություններն են՝

ՀԱՊ աշխատանքային խումբ 1

· մարդու իրավունքներ եւ անվտանգություն.

· դատական բարեփոխումներ.

· իրավական եւ իրավապահ համակարգեր.

· կոռուպցիայի դեմ պայքար.

· ԶԼՄ-ներ:

ՀԱՊ աշխատանքային խումբ 2

· Բարձր գնաճի զսպման, գների կայունացման եւ ինֆլյացիոն ռիսկերի կառավարման փոխառնչությունները իրական հատվածի առաջանցիկ զարգացման համատեքստում.

· Պարենային անվտանգության ապահովման խնդիրները ՀՀ-ում:

ՀԱՊ աշխատանքային խումբ 3

· Կայուն էներգետիկան եւ դրա վերաբերյալ կրթությունը/ կարողությունների զարգացման միջոցառումներ.

· Կանաչ իրավունքների պաշտպանությունը եւ այդ իրավունքների մասին քարոզչություն/ ջատագովություն.

· Բնապահպանական հրատապ հարցերի շուրջ վերլուծական աշխատանքների պատրաստում եւ աշխատաժողովի իրականացում Լոռու մարզի Այրում գյուղի Գրին Քեմփ ՍՁ-ի տարածքում.

· Բնապահպանական հրատապ խնդիրների վերաբերյալ իրազեկման նյութերի, այդ թվում՝ տեսանյութերի պատրաստում եւ տարածում, խմբի աշխատանքի լուսաբանում.

· Ֆինանսական բավարար գումարի դեպքում Սեւանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագրերի արդյունավետության մոնիթորինգի իրականացում:

ՀԱՊ աշխատանքային խումբ 4

· Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կարողությունների զարգացում եւ հնարավորությունների ստեղծում (մասնավորապես՝ երիտասարդների, կանանց, Արցախից բռնահանվածների, փախստականների եւ այլ առավել խոցելի խմբերի համար).

· Երիտասարդների զբաղունակության եւ տնտեսական մասնակցության խթանում՝ հմտությունների բարելավման, զբաղվածության եւ մասնագիտական կողմնորոշման, նորարարական ծրագրերի մշակման եւ առկա պետական ծրագրերի վերանայման միջոցով.

· Երիտասարդական աշխատանքի զարգացում եւ ճանաչում, երիտասարդական աշխատողի մասնագիտացման հնարավորությունների ընդլայնում եւ երիտասարդական աշխատողի մասնագիտական չափորոշիչի ինստիտուցիոնալացում, մասնագիտական ցանցի ձեւավորում.

· Երիտասարդների խոցելի խմբերի ներգրավման եւ ներառման ջատագովություն` տարբեր պետական եւ ոչ պետական ծրագրերում.

· Երիտասարդների հոգեկան առողջությանը, տարբեր աղետներին դիմակայելուն միտված ծրագրերի իրականացում, իրազեկում.

· Երիտասարդների իմաստալից եւ բովանդակային մասնակցության խթանում որոշումների կայացման գործընթացներում։ Կառուցվածքային երկխոսության ինստիտուտի ձեւավորում, նոր հարթակների ստեղծում եւ եղածների ակտիվացում, էֆֆեկտիվացում.

· Մեդիագրագիտության զարգացում եւ կրթության ապահովում, մեդիան երկխոսության հարթակ դարձնելուն ուղղված քայլեր.

· Թվային անվտանգություն եւ կրթություն.

· Անվտանգությանն ու ապահովությանը, քաղաքացիական պաշտպանությանը միտված խնդիրների զանգվածային կրթություն եւ տեղեկացում նորարար մեթոդներով:

ՀԱՊ աշխատանքային խումբ 5

· Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում.

· Սոցիալական եւ աշխատանքային քաղաքականությունների հետազոտություններ ՀԸԳՀ ներքո իրականացվող քաղաքականության եւ օրենսդրական լուծումների ազդեցությունը գնահատելու համար.

· Սոցիալական երկխոսություն պետական կառույցների, գործարարների, արհմիությունների, ՔՀԿ-ների, ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի, ոլորտային փորձագետների եւ ԶԼՄ-ների միջեւ.

· Մարդու իրավունքների, սոցիալական, աշխատանքային, առողջության, կրթության, ազատ տեղաշարժի իրավունքների պաշտպանություն.

· ՀԸԳՀ իրականացման վերաբերյալ հանրային իրազեկման ընդլայնում, հետազոտություններ, արշավներ.

· ՀԸԳՀ-ի իրականացման սոցիալական ձեռնարկատիրության զարգացում:

Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարություն ՀԿ խորհուրդ

·  ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ներուժի եւ 2022թ. հունիսից — 2023թ. հունիս ընկած աշխատանքների արդյունավետության գնահատում, հանրակարգային /ինստիտուցիոնալ/ խնդիրների բացահայտում եւ քարտեզագրում, եւ 2022-2023թթ. ՀԱՊ աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու Հայաստանի քաղաքացիական հասարակության մեջ ՀԱՊ դերի բարձրացմանն ուղղված ռազմավարության մշակում:

Հարգանքով՝

ՀԱՊ Քարտուղարություն