15 Հոկտեմբերի, 2024
ՀԱՊ ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ

ԱլԳ ՀԱՊ Քարտուղարությունը հայտարարում է ՀԱՊ անդամների համար ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ, որն իրականացվում է ԱլԳ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ի եւ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության միջեւ կնքած ենթադրամաշնորհային պայմանագրի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են ս.թ. հոկտեմբերի 15-ից։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս.թ. հոկտեմբերի 29-ը ներառյալ։

Մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետը սահմանված է մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը։

Մրցույթի դրամաշնորհի չափը սահմանվում է նվազագույնը՝ 250.000 դրամ (երկու հարյուր հիսուն հազար դրամ) եւ առավելագույնը՝ 300.000 դրամ (երեք հարյուր հազար դրամ) չափով։ Մրցույթի հաղթողներին կորոշի ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ խորհուրդը, որի անդամները չեն մասնակցի մրցույթին:

Տեղեկացոնւմ ենք, որ 2024թ․ՀԱՊ ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի բյուջեն ավելի փոքր է, քանի որ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ի և ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության միջև կնքած ենթադրամաշնորհային պայմանագիրը ավելի փոքր և մեկ տարվա է` համեմատած նախորդ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա ՀԱՊ ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի բյուջեն իր մեջ ներառել է երկու տարվա ծրագրային բյուջե։

Ծրագիրն իրականացնողների հետ (ուշադրությո՛ւն. պայմանագիրը կնքվելու է անհատների հետ եւ ոչ թե կազմակերպությունների) կկնքվի ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր։ Պայմանագրերի կնքման ժամկետը՝ ոչ ուշ ս.թ. նոյեմբերի 4-ը, իսկ պայմանագրերով նախատեսված ծառայությունների իրականացման ժամկետը՝ ոչ ուշ ս.թ. դեկտեմբերի 16-ը:

Հայտադիմումը կցված է։

Լրացված հայտադիմումն ու հավելվածները եւ դրանցում նշված փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել eapcsfarmenia@gmail.com էլ.հասցեներին մինչեւ ս.թ. հոկտեմբերի 29-ը, ժ. 24:00-ն: Թեմա դաշտում անհրաժեշտ է գրել ՀԱՊ ենթադրամաշնորհի հայտադիմում – Ձեր անուն ազգանունը: