27 հուլիսի 2023թ., Երեւան
Հուլիսի 24-27 տեղի ունեցավ Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի եւ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած «Ռազմավարական հաղորդակցման հմտությունների զարգացում. դասեր Վիշեգրադյան քառյակի փորձից» կոնֆերանսը: Միջոցառումը ֆինանսավորել էր Վիշեգրադի միջազգային հիմնադրամը:
Կոնֆերանսին մասնակցում էին փորձագետներ Վիշեգրադի քառյակի երկրներից եւ Հայաստանից, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի դեսպանները: ԱլԳ ՔՀԳ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մոդերացրեց համաժողովի սեսիաներից մեկը՝ նվիրված հիբրիդային պատերազմների եւ կեղծ նարատիվների տարածմանը:








