Ղեկավար կոմիտեի հարգելի անդամներ,
ԱլԳ ՔՀՖ կանոնադրության 4.1.3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն (պատվիրակի կարգավիճակի դադարեցում) պատվիրակի կարգավիճակը ժամանակավորապես կասեցվում կամ դադարեցվում է երբ Ժամանակավոր կամ անժամկետ հեռացվում է ԱլԳ ՔՀՖ-ից կամ Ազգային պլատֆորմից՝ Համապատասխանության կոմիտեի, Ղեկավար կոմիտեի, Գլխավոր ասամբլեայի և Ազգային պլատֆորմի կողմից ընդունված որոշման համաձայն՝ իր կանոնակարգին համապատասխան:
Համաձայն 3-րդ կետի՝ պատվիրակին հեռացնելու պատճառները ներառում են.
— Սույն կանոնադրության կամ Էթիկական վարքագծի կանոնագրքի կամ այլ ներքին կանոնակարգի կոպիտ խախտում:
Համաձայն Ֆորումի Կանոնադրության 7.5-րդ հոդվածի 2-րդ կետի, Ղեկավար կոմիտեի անդամը կարող է հեռացվել պատճառներով, ինչպիսիք են շահերի բախումը կամ այլ ոչ բարոյական վարքագիծը…: Անդամը կարող է հեռացվել Ղեկավար կոմիտեի ցանկացած նիստում, որին ներկա է քվորումը՝ նման նիստին տրված ձայների երկու երրորդով կամ առցանց։
Էթիկական վարքագծի կանոնագրքի համապատասխան դրույթները.
1.2.4 Անաչառություն. Անդամները պետք է անաչառություն դրսևորեն ֆորումի հետ կապված որոշումներ և գործողություններ ձեռնարկելիս: Նրանց վրա չպետք է ազդեն անցյալ, ներկա կամ հեռանկարային հարաբերությունները՝ լինեն մասնագիտական, անձնական կամ ֆինանսական, որևէ կառավարության, հաստատության կամ անձի հետ: Որոշումների և գործունեության վրա չպետք է ազդի որևէ երկրի, կառավարության, հաստատության կամ անձի մասին որևէ անձնական կարծիք (լինի դրական, թե բացասական), որոնք կարող են ունենալ անդամները:
2.2. Շահերի բախում, պարբերություն 3
Ղեկավար կոմիտեի, Ազգային պլատֆորմի խորհուրդների և որոշումներ կայացնող այլ մարմինների յուրաքանչյուր անդամ պետք է բացահայտի շահերի բոլոր փաստացի և պոտենցիալ բախումները, ներառյալ ցանկացած ինստիտուցիոնալ կամ կազմակերպչական պատկանելություն, որը կարող է ունենալ շահերի բախում: Նման բացահայտումը չի բացառում կամ ենթադրում էթիկական անպատշաճություն:
«Ուրբանլաբ» կազմակերպության (https://www.urbanlab.am/en/who/) (Հայաստանից պատվիրակ կազմակերպություն) միանձնյա հիմնադիր պարոն Սարհատ Պետրոսյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (մեկ այլ պատվիրակ կազմակերպության) հոգաբարձուների խորհրդի անդամ էր 2017թ. մայիսից մինչև 2022թ. հունվարը: 2020թ.-ից և՛ «Ուրբանլաբ»-ը, և՛ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը եղել են ֆորումի պատվիրակներ, առաջինը՝ ի դեմս Սարհատ Պետրոսյանի, իսկ երկրորդը՝ Միքայել Հովհաննիսյանի: Այնուհետև 2021 թվականի կեսերին «Ուրբանլաբ»-ը ներկայացնում էր «Ուրբանլաբ»-ի տնօրեն Լենա Մաթևոսյանը։ Հասարակական կազմակերպությունների մասին Հայաստանի օրենսդրության համաձայն՝ կազմակերպության տնօրենը գործադիր մարմինն է և հաշվետու է կազմակերպության հիմնադիրներին։ Ուստի Լենա Մաթևոսյանը Սարհատ Պետրոսյանից անկախ չէ և վարձատրվում է վերջինիս կողմից և զեկուցում է նրան։
Սարհատ Պետրոսյանը նաև վճարովի ծառայություններ է մատուցել Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, ներառյալ 2013-2014 թվականներին Եվրասիայի գրասենյակների նախագծումը (https://www.sp2.am/en/project/eurasia) և անկախ չէ Եվրասիա համագործակցություն հիմնադրամից: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի վերջին երկու վեհաժողովներում «Ուրբանլաբ»-ը իր ձայնը պատվիրակել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամից Միքայել Հովհաննիսյանին։
Հաշվի առնելով այն փաստը, որ սա բացահայտ խախտում է Վարքագծի էթիկական կանոնագրքի արժեքների և սկզբունքների, ինչպես նախատեսված է 1.2.4-րդ հոդվածում` Անաչառություն և շահերի բախման դրույթներ (2.2), ես սույնով խնդրում եմ քննարկել եւ որոշում կայացնել վերոհիշյալ երկու կազմակերպությունների՝ «Ուրբանլաբ»-ի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի պատվիրակի կարգավիճակի կասեցման հարցով, ինչպես նաեւ Միքայել Հովհաննիսյանի՝ ՔՀՖ Ղեկավար կոմիտեից հեռացնելու հարցով՝ 2020 թվականին պատվիրակների ընտրության ժամանակ պարոն Սարհատ Պետրոսյանի՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու փաստը չբացահայտելու համար, ինչպես նաև երկու կազմակերպությունների համար ընտրական իրավունքի կասեցում մինչև Ղեկավար կոմիտեի կողմից հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։
2. Ես նաև խնդրում եմ կասեցնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի պատվիրակի կարգավիճակը, քանի դեռ նա չի փոխել իր ներկայացուցչին ԱլԳ ՔՀ ֆորումում։
4.2.1. Անդամի կարգավիճակ ստանալու իրավունք.
2) Անդամ կազմակերպությունները պետք է լինեն անկուսակցական և զերծ կառավարության, բիզնեսի և կրոնական ազդեցությունից:
Միքայել Հովհաննիսյանը ներկայումս ԵՊՀ պրոռեկտորն է, որը մշտական աշխատանք է ԵՊՀ-ում:
Երեւանի պետական համալսարանը հիմնադրամ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Հայաստանի կառավարությունը ԵՊՀ խորհրդում ունի 50 տոկոս ներկայացվածություն։ Մասնավորապես, կոլեգիայի 5 անդամներ կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաներ են, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, , Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՀՀ գիտության կոմիտեի նախագահը, միջազգային իրավական հարցերով Կառավարության ներկայացուցիչը։ Եվս 5 անդամներ ուղղակիորեն առաջադրում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Երբ Միքայել Հովհաննիսյանը ընտրվեց ՔՀՖ պատվիրակ՝ նա Եվրասիա համագործակցություն հիմնադրամի մշտական աշխատող էր։ Այնուամենայնիվ, ներկայումս կազմակերպության կայքում նա նշվում է որպես նախկին անձնակազմ: Փոխարենը ԵՊՀ-ի հաստիքային աշխատող է։ Բավարար հիմքեր չկան պնդելու, որ նա իրականում կարող է լիազորված լինել ԵՀՀ-ի կողմից, քանի որ նման հաջողությամբ ԵՀՀ-ն կարող էր լիազորել, օրինակ, Արդարադատության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներից մեկին: Կարևորը դե ֆակտո զբաղվածությունն է։
Իր ներկայիս պաշտոնը որպես ԵՊՀ պրոռեկտոր կարող է նաեւ ազդել այլ պատվիրակներից ոմանց դիրքորոշման վրա՝ առաջացնելով շահերի բախում: Դա է վկայում այն փաստը, որ օրերս Երիտասարդական ակումբների դաշնության պատվիրակ նշանակված Աստղիկ Ավետիսյանը ԵՊՀ դոցենտ է, այսինքն գտնվում է Միքայել Հովհաննիսյանի ենթակայության ներքո:
3. Վերջապես, Միքայել Հովհաննիսյանը՝ Աշոտ Մելիքյանի հետ միասին, ով նաև ՔՀՖ Համապատասխանության կոմիտեի անդամ է, նախաձեռնել է ապօրինի, ոչ թափանցիկ, թաքնված օրակարգի իրացմանը միտված գործընթաց՝ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողին պաշտոնանկ անելու նպատակով՝ հիմնված զրպարտությունների և կեղծ, մանիպուլյատիվ փաստարկների վրա, որոնք ամբողջությամբ մերկացվել և հերքվել են վերջինի կողմից (բոլոր հարակից փաստաթղթերը իմ կողմից տրամադրվել են ՔՀՖ քարտուղարությանը և ՀԽ համանախագահներին): Պարոն Հովհաննիսյանի մոտեցումը ՀԽ մեկ այլ անդամի նկատմամբ ոչ միայն գործընկերային չէ, այլև գործընթացն էապես վնասում է Հայաստանի ազգային պլատֆորմի և ողջ ֆորումի հեղինակությանը։ Սա, ինչպես ես եմ համարում, նաև հիմք է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի պատվիրակի կարգավիճակը սառեցնելու համար, քանի դեռ նա չի փոխել իր ներկայացուցչին ԱլԳ ՔՀ ֆորումում։
Հովսեփ Խուրշուդյան
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող