14 Օգոստոսի, 2023
ՀԱՊ Քարտուղարության ծրագրերի համակարգողի տեխնիկական առաջադրանք. պարտավորությունների եւ լիազորությունների շրջանակ

13 օգոստոսի 2023 թ.

1. Ներածություն

ա/ Ծրագրերի համակարգողը պատասխանատու է «ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Քարտուղարություն) գործունեության համար.

Իր հետ կնքված պայմանագրի եւ այս Պարտավորությունների եւ լիազորությունների շրջանակի ներքո՝ Ծրագրերի համակարգողը պետք է ձգտի իրականացնել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի (այսուհետ՝ ՀԱՊ) ռազմավարությունը և պատասխանատու է դրա իրականացման և ձեռք բերված արդյունքների համար.

բ/ Ծրագրերի համակարգողը պետք է ապահովի տարբեր շահագրգիռ կողմերի հետ պատշաճ և բավարար հաղորդակցություն և մասնակցայնության բավարար հնարավորություն.

գ/ Ծրագրերի համակարգողը պատասխանատվություն է կրում Քարտուղարության ներքին և արտաքին հարաբերությունների համար՝ ապահովելով բարձր էթիկական չափանիշներ:

2. Պարտականություններ եւ պատասխանատվություն

ա/ Ծրագրերի համակարգողը հաշվետու է նաև ՀԱՊ Քարտուղարության Խորհրդի նախագահին (այսուհետ՝ Նախագահ): Նա սերտորեն համագործակցում է Քարտուղարության աշխատակազմի և նրա վերստուգիչ հանձնաժողովի, ինչպես նաև ՀԱՊ-ի, դրա աշխատանքային խմբերի եւ Էթիկայի հանձնաժողովի հետ.

բ/ Հաշվի առնելով կազմակերպության կառավարման շարունակականության ապահովման կարևորությունը, Ծրագրերի համակարգողը՝ քարտուղարության անձնակազմի այլ անդամների հաստիքների թափուր լինելու դեպքում՝ մինչեւ դրանց համալրումը երաշխավորում է, որ նրանց գործառույթները կիրականացվեն առանց նկատելի ընդհատումների.

գ/ Ծրագրերի համակարգողի հիմնական պարտականությունները ներկայացված են ստորև:

3. Ֆինանսների, մարդկանց եւ համակարգերի կառավարում

Ծրագրերի համակարգողը իրականացնում է.

ա/ Քարտուղարության գործունեության համակարգում

1) Իրականացնել անձնակազմի գործունեության արդյունավետ համակարգում, Քարտուղարության իրականացվող ծրագրերի, եռամսյակային եւ տարեկան գործունեության կատարողականների եւ դրանց հաշվետվությունների ապահովում.

2) Պահպանել աշխատանքային այնպիսի միջավայր և պայմաններ, որոնք կնպաստեն համագործակցային միջավայրի բարելավմանը և տեղեկատվության փոխանակմանը, կամավորների ներգրավմանն ու մոտիվացմանը.

3) Կազմակերպել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի և Քարտուղարության միջոցառումները, ապահովել միջոցառումների նյութատեխնիկական սպասարկումը.

4) Ապահովել ֆինանսական հարցերի արդյունավետ կառավարում՝ Քարտուղարության մանդատը իրացնելու համար, ըստ անհրաժեշտության հայցելով Քարտուղարության գործադիր մարմնի եւ ՀԱՊ-ի օժանդակությունը:

բ/ Ֆինանսական կառավարում

1) Քարտուղարության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) հաստատմանը ներկայացնել տարեկան ֆինանսական բյուջեները, որոնք կապված են Քարտուղարության աշխատանքային պլանի հետ, իսկ ամբողջ ֆինանսական տարվա ընթացքում՝ բազմամյա ռեսուրսների կանխատեսումները.

2) Ապահովել Քարտուղարության թափանցիկ ֆինանսական և վարչական գործունեությունը եւ ակտիվների արդյունավետ կառավարումը.

3) Վերահսկել բոլոր պայմանագրերի կառավարումն ու իրականացումը` համաձայն թափանցիկ եւ մրցութային գնումների համակարգերի և գործելակերպի:

գ/ Պաշտոնական ներկայացուցչություն

1) Ներկայացնել Քարտուղարությունը իրավասու մարմինների հետ հարաբերություններում (մասնավորապես, պետական և տեղական իշխանությունների), երբ դրա համար պատվիրակված է Խորհրդի նախագահի կողմից:

4. Ռազմավարական առաջնորդություն

Ծրագրերի համակարգողը պարտավոր է.

ա/ Ներկայացնել Քարտուղարությունը ամենաբարձր մակարդակով, ապահովելով, որ ՀԱՊ-Կառավարություն կառուցվածքային երկխոսության շրջանակներում ՀԱՊ-ի դերը հասկանալի լինի՝ քաղաքականություն մշակողների հետ անմիջական ներգրավվածության և լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակության իրականացման միջոցով.

բ/ Ապահովել ՀԱՊ-ի և Քարտուղարության ծրագրերի և կատարողականի համապարփակ մոնիտորինգ և գնահատում, ինչպես նաև ճշգրիտ վերլուծության և կանոնավոր հաշվետվությունների տրամադրում Քարտուղարության դրամաշնորհային պորտֆելի ազդեցության և կատարողականի վերաբերյալ:

5. Խորհրդի հետ աշխատանք եւ ռեսուրսների մոբիլիզացում

ա/ Ռեսուրսների մոբիլիզացում և պահպանում

ՀԱՊ-ի առաքելության իրականացնելու գործում Ծրագրերի համակարգողը՝

1) Ձգտում է Քարտուղարության ֆինանսավորման նոր ռեսուրսների ներգրավման, ընդլայնելով դոնորների բազան և խրախուսելով դրամաշնորհների և ՀԱՊ ծրագրերում այլ ներդրումները.

2) Ապահովում է պետական ​​և մասնավոր դոնորների վստահության բարձր մակարդակ Քարտուղարության գործունեության նկատմամբ՝ ապահովելու համար Քարտուղարությանը տրամադրվող ավելի երկարաժամկետ կանխատեսելի ֆինանսավորում։

բ/ Աշխատանք Խորհրդի և նրա նախագահի, ՀԱՊ-ի աշխատանքային խմբերի հետ

Նախագահին Քարտուղարության ռազմավարական ղեկավարման գործում աջակցելու համար Ծրագրերի համակարգողը.

1) Ապահովում է Նախագահի ժամանակին տեղեկացվածվածությունը հիմնական ռազմավարական և այլ գործառնական խնդիրների մասին, որոնց Քարտուղարությունը բախվում է իր աշխատանքի ընթացքում.

2) Ներկայացնում է Քարտուղարությունը Խորհրդի նիստերում և ապահովում է նիստերի համար անհրաժեշտ բոլոր նյութերի պատշաճ և ժամանակին պատրաստումն ու բաշխումը` համաձայն Խորհրդի ընթացակարգերի.

3) Մասնակցում է (կամ առաջադրում պատվիրակ՝ մասնակցելու համար) ՀԱՊ աշխատանքային խմբերի բոլոր նիստերին և աջակցում դրանց կազմակերպմանը.

4) Կազմակերպում/ապահովում է ՀԱՊ բոլոր կառույցների նիստերի գրավոր, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ տեսա-ձայնային պատշաճ արձանագրումը.

5) Քարտուղարության որոշումները փոխանցում է Խորհրդի նախագահին եւ ՀԱՊ համակարգողին:

6) Աջակցում է Համակարգողին ՀԱՊ-ի ընդհանուր կառավարման գործում:

ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊՐՈՖԱՅԼԸ

6. Գիտելիք եւ փորձ

Ծրագրերի համակարգողի պաշտոնի թեկնածուները պետք է կարողանան հավաստել իրենց.

1. Մասնագիտական փորձառությունը որպես ՔՀ կազմակերպության կազմակերպիչ և համակարգող.

2. Կարողությունը ՀԱՊ կանոնադրության եւ Էթիկայի կանոնագրի մեջ նշված՝ ՀԱՊ նպատակների և առաքելության ուղենիշների շրջանակում արդյունավետ կազմակերպչական մշակույթ ձևավորելու և ամրապնդելու գործում.

3. Արձանագրված հաջողված փորձառությունը փոխադարձ աջակցության վրա հիմնված բազմամշակութային թիմ ստեղծելու եւ ղեկավարելու գործում.

4. Կադրերի կառավարման, բազմազանության, գենդերային հավասարության և մարդու իրավունքների ներքին և արտաքին խնդիրների հարցում տոլերանտություն.

6. Հայերենի և անգլերենի խոսակցական եւ գրավոր լավ/գերազանց կարողությունները:

Առավելություն կհամարվեն թեկնածուների ներկայացրած հետևյալ փաստաթղթերը և գիտելիքները.

 1. Հավաստագրեր կառավարության, քաղաքացիական հասարակության դերակատարների և մասնավոր հատվածի հետ հաջող գործընկերության ստեղծման և զարգացման մասին,

2. Բովանդակային գիտելիքների և փորձի մասին հավաստող փաստաթղթեր հետևյալ ոլորտներից մեկում կամ մի քանիսում. ՀԿ կառավարում, Ծրագրի կառավարում, դրամաշնորհների գրում, PR, հաղորդակցություն, թիմի կառուցում, բանակցություններ,

3. ԱլԳ, ԵՄ, ԵԽ քաղաքականությունների, ռազմավարությունների, կառույցների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան CEPA համաձայնագրի եւ դրա ճանապարհային քարտեզի վերաբերյալ գիտելիքների առկայությունը,

4. Գրավոր բնութագիրը վերջին աշխատավայրից,

5. Հայերենից և անգլերենից բացի եւս մեկ լեզվի կամ լեզուների սահուն իմացությունը հավաստող փաստաթղթեր:

7. Հմտություններ.

Ծրագրերի համակարգողի գործառույթների իրականացման համար պահանջվող հիմնական հմտություններն են.

ա/ Թիմային աշխատանքը համակարգելու հմտություններ

1) Քաղաքացիական հասարակության ֆինանսավորման համակարգերի իմացություն, դրամաշնորհների կառավարման և համադրելի ֆինանսավորման մեխանիզմների միջոցով հավասարակշռված թիմային աշխատանքի համակարգման լավ զարգացած հմտություններ.

բ/ Ռազմավարական կարողություն

1) Ուժեղ վերլուծական միտք և ՀԱՊ ռազմավարության բնույթն ու ուղղությունը խորությամբ հասկանալու և ապագայում այն ​​զարգացնելու/ձևավորելու կարողություն;

2) Քարտուղարության և ՀԱՊ-ի ծրագրերի և նպատակների վրա հստակ կենտրոնանալու և արդյունքների հասնելու համար արդյունավետ առաջնահերթություններ սահմանելու կարողություն:

գ/ Շահերի պաշտպանության և ներկայացուցչական հմտություններ

1) Շահերի ջատագովության հմտություններ.

8. Այլ պայմաններ

1. Ծրագրերի համակարգողը գործում է Երևանում գտնվող Քարտուղարության գրասենյակում:

2. Քարտուղարության աշխատանքային լեզուն հայերենն է:

3. Ծրագրերի համակարգողի նշանակման ժամկետը երկու տարի է, որը կարող է վերանայվել: Զբաղվածությունը խստորեն ենթակա է կատարման՝ սույն տեխնիկական առաջադրանքում նշված չափանիշների համաձայն, որը կարող է վերանայվել ոչ ավել քան տարին մեկ անգամ:

4. Ծրագրերի համակարգողի համար սահմանվում է 3 ամիս փորձաշրջան: