19 Հոկտեմբերի, 2023
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և FRYSHUSET-ի՝ աշխարհի ամենամեծ երիտասարդական կենտրոնի միջև բեկումնային գործընկերության համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և FRYSHUSET-ի՝ աշխարհի ամենամեծ երիտասարդական կենտրոնի միջև բեկումնային գործընկերության համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։
Այսօրվանից Armenian Progressive Youth-ը դառնում է FRYSHUSET-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, իսկ կազմակերպության ներքո գործող «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը պաշտոնապես ասոցացվում է որպես FRYSHUSET-ի մաս: Առաջիկա տարիներին երկու կազմակերպությունները միասին կաշխատեն Հայաստանում նոր երիտասարդական կենտրոններ հիմնելու և երիտասարդների հետ աշխատանքում համակարգային փոփոխություններ բերելու ուղղությամբ։
Այս համագործակցության շրջանակներում #APY-ին հասանելի են դառնում վերջին 40 տարիների ընթացքում #Fryshuset-ի կողմից մշակված մեթոդաբանությունը, կրթական գործիքները և ռեսուրսները, որոնք կազմակերպությունը հասանելի կդարձնի Հայաստանում գործող երիտասարդական կազմակերպություններին: