19 Դեկտեմբերի, 2023
ԿԱՐԾԻՔ-ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սյուզաննա Սողոմոնյան
Իրավաբանների հայկական ասոցիացիա
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 1-ին աշխատանքային խումբ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի հուլիսի 13-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծերը։ Սույն փաստաթղթում կարող եք ծանոթանալ վերոնշյալ նախագծերի վերաբերյալ փորձագիտական կարծիք-դիտարկումներին և առաջարկություններին, որոնք քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարարության, այլ իրավասու պետական մարմինների, ՔՀԿ-ների և ոլորտային փորձագետների մասնակցությամբ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերների կողմից կազմակերպված հանրային քննարկման ընթացքում։

Փորձագիտական կարծիք-դիտարկումների և առաջարկություններին մի մասը ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից և տեղ գտել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական Միության աջակցությամբ:

Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ։