Հասարակական եւ քաղաքական ուժերի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության անհրաժեշտության մասին

 

30 սեպտեմբեր 2023թ, ք․Երեւան

Մենք` Հայաստանի Հանրապետության հասարակական եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, ազատ քաղաքացիներս լի ենք վճռականությամբ պահպանելու եւ պաշտպանելու մեր անկախ եւ ինքնիշխան պետականությունը որպես հայ ժողովրդի կերտած բարձրագույն արժեք։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանից եւ Ադրբեջանից հնչող սպառնալիքները Հայաստանի անկախության եւ տարածքային ամբողջականության հանդեպ։

Մենք պայքարելու ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության, եւ տարածքային ամբողջականության հանդեպ ցանկացած արտաքին եւ ներքին ոտնձգության դեմ։ Այս օրերին Ռուսաստանի իշխանությունների որդեգրած հակահայ կեցվածքն ու քաղաքականությունը, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը Արցախում, ոչ միայն դատապարտելի է, այլեւ ավելի է խորացնելու վերջին տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առաջացած անջրպետը, դարձնելով այն գրեթե անհաղթահարելի, ինչը հրատապ անհրաժեշտություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գործող ողջ իրավապայմանագրային բազայի արմատական վերանայման։

Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին վիճակված այս ծանր փորձության օրերին մենք կանգնած ենք իրենց կողքին՝ պատրաստակամ ըստ կարելվոււյն օժանդակել ծագած հրատապ կարիքները հոգալու և մայր հայրենիքում ապահով ապաստան ստանալու հարցերում։ Միեւնույն ժամանակ մենք պայքարելու ենք հանուն նրանց անվտանգ վերադարձի Արցախ եւ մարդկային ու ազգային իրավունքների իրացման, հանուն սեփական հողի վրա նրանց արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի վերսկսման՝ հնարավորինս մոտ ապագայում։

Մենք դատապարտում ենք ալիեւյան ժառանգական կոռումպացված բռնապետության գործած միջազգային հանցագործություններն արցախահայության հանդեպ, այդ թվում` ցեղասպանությունը, հայրենազրկումը, պատերազմական  հանցագործությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Մենք գնահատում ենք այս ամենը որպես դեռեւս 1988թ․-ից Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ սանձազերվծած ագրեսիայի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի շուրջ կես միլիոն հայ բնակչության բռնի տեղահանության եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակություն, որը մինչ օրս չի արժանացել պատշաճ գնահատականի եւ պատժի՝ միջազգային հանրության կողմից։ Բոլոր այդ հանցագործությունների համար Ադրբեջանը պետք է կրի հավաքական պատասխանատվություն, այդ թվում՝ պատժամիջոցների տեսքով, իսկ նրա պաշտոնյաները՝ անձնական քրեական պատասխանատվություն՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Արցախահայության՝ սովի եւ ռազմական ագրեսիայի կիրառմամբ բռնի հայրենազրկումը մենք դիտարկում ենք նույն տրամաբանության մեջ, ինչ Ուկրաինայի ժողովրդի հանդեպ Ռուսաստանի գործադրած ագրեսիան եւ ցեղասպանությունը, որը մենք դատապարտել ենք, եւ որը շարունակությունն է անցյալ դարի առաջին կեսին ստալինյան գաղութարար քաղաքականությամբ իրականացված Հոլոդոմորի եւ բռնի տեղահանումների։

Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը եւ հորդորում ենք դա անել՝ առանց որեւէ վերապահման։

Մենք վերահաստատում ենք Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ երկխոսության միջոցով արցախյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու կարեւորությունը եւ բարձր ենք գնահատում միջազգային հանրության կողմից՝ այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Մենք համարում ենք, որ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանի պատասխանատվության գոտում հայտնված Արցախում հեղաշրջման միջոցով ժողովրդի իշխանությունը բռնազավթած խմբի կողմից Արցախի Հանրապետության ինքնալուծարման հրամանագիրը չի կարող որեւէ իրավական ուժ ունենալ եւ հիմք տալ Ալիեւի բռնապետությանը՝ լեգիտիմացնելու իր հանցավոր գործողություններն ընդդեմ հայ ժողովրդի։

Մենք երախտագիտութուն ենք հայտնում միջազգային հանրությանը՝ Եվրամիությանը, նրա անդամ պետություններին, ԱՄՆ-ին եւ մյուս երկրներին այս ծանր օրերին Հայաստանին եւ Արցախի ժողովրդին ցուցաբերած քաղաքական, բարոյական եւ նյութական աջակցության համար։

Միաժամանակ, մենք կոչ ենք անում մեր արեւմտյան գործընկերներին՝ դիվանագիտական եւ քաղաքական անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ որպես առաջին քայլ հասնել Արցախից ռուսական օկուպացիոն ուժերի դուրսբերմանը, Արցախի տարածքում միջքազգային փաստահավաք եւ մոնիտորինգային առաքելության տեղակայելուն, միջազգային լրատվամիջոցների եւ ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազատ մուտքին, իսկ հետագայում՝ նաեւ միջազգային մանդատով օժտված խաղաղարար առաքելության տեղակայմանը, ինչը հնարավորություն կստեղծի արցախահայության վերադարձի համար՝ նրանց անվտանգության եւ իրավունքների ապահովմամբ։

Հայաստանի անկախության, ինքնիշխանության ամրապնդմանը եւ նրա հզորացմանը հասնելու համար ՀՀ իշխանություններին կոչ ենք անում․

1․ Անհապաղ մեկնարկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց՝ լուծարելով Ռուսաստանի հետ բոլոր ռազմական եւ տնտեսական պայմանագրերը, որոնք ներկա պահին ոչ թե Հայաստանի անվտանգության բաղադրիչներ են, այլ այդ անվտանգության ուղիղ սպառնալիք։

2․ Արգելել հայկական մուլտիպլեքսում եւ կաբելային ցանցով հեռարձակվող ռուսաստանյան պետական եւ պետության հետ փոխկապակցված հեռուստաալիքների հեռարձակումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների խախտման հիմքով։

3․ Դիմել Եվրոպական Միությանը՝ վեջինին լիիրավ անդամակցության հայտով։ ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ, Կանադայի, Հնդկաստանի, միասնական Արեւմուտքի այլ ժողովրդավարական երկրների հետ կնքել երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր։

4․ Զարկ տալ արեւմտյան երկրների եւ եվրատլանտյան անվտանգային համակարգերի հետ երկկողմ եւ բազմակողմ ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության խորացմանը։

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմ

«Հանրապետություն» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Եվրոպական կուսակցություն

Քրիստոնյա-ժողովորդավարական կուսակցություն

«Ձայն» լիբերթար-պահպանողական կուսակցություն

Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

«Իրավունքի Եվրոպա» միավորում

Ժողովրդավարության և անվտանգության հարցերով հայկական կենտրոն

«Պրո Արմենիա» հասարակական կազմակերպություն

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

«Ազատ Հայաստան» նախաձեռնություն

«Հայաստանի մանկական ասոցիացա» ԲՀԿ

«Ընտանիք եւ համայնք» ՀԿ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Ավագ սերնդի միավորում» ՀԿ

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց, Էլեոնորա Ասատրյան

Գարդմանա Աշխարհի Հայերը ՀԿ, նախագահ` Աբգար Գյուլումյան

«Նոր Մտավորականներ» Կրթական և Դրական Ազդեցության Կենտրոն, Սեւակ Կիրակոսյան

Հրաչյա Արզումանյան, քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ

Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ, սղգային շսհի եւ պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Դավիթ Ստեփանյան, քաղաքական վերլուծաբան

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Սոսի Թաթիկյան, արտաքին և անվտանգային քաղաքականության փորձագետ

Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ պրոֆեսոր

Լիլիթ Դալլաքյան, քաղաքագետ

Սերգեյ Սարգսյան, ՏՏ ոլորտի մասնագետ

Միքայել Զոլյան, քաղաքագետ

Հրանտ Վարդանյան, «Արև Ֆիլմ Ստուդիայի» հիմնադիր տնօրեն՝ ռեժիսոր

Գագիկ Ղազարէ, ռեժիսոր

Օլեգ Դուլգարյան, իրավապաշտպան

Էդգար Խաչատրյան, իրավապաշտպան

Հայկ Բաբաջանյան, ՏՏ ոլորտի մասնագետ

Արթուր Ղազարյան, ՏՏ ոլորտի մասնագետ

Էլզա Մարգարյան

Վազրիկ Պետրոսյան

Տաթեւ Սայադյան

Ալլա Գրիգորյան

Հովհաննես Իսպիրյան

Աստղիկ Թարվերդյան

Մուշեղ Գիշյան