Փետրվարի 21, 2023 թ., Երեւան

Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն

Փետրվարի 21, 2023 թ., Երեւան

Տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողով, որը հրավիրել էին ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը եւ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը: Համաժողովն ընդունեց հայտարարություն՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության եւ Եվրամիության անդամ դառնալու անհրաժեշտության մասին.

Ստորեւ՝ հայտարարության տեքստը.

  1. Մենք, ներքոստորագրյալներս, համարում ենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության կայացումը ու մարդու իրավունքների եւ ազատությունների իրացումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են միայն եվրաատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում։ 2020-ի պատերազմը և հաջորդող գործընթացները ակնհայտ դարձրեցին մեր դիրքորոշման ճշմարտացիությունը, առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ շահերն ու նպատակները չեն համապատասխանում Հայաստանի պետականության, Հայաստանի քաղաքացիների և համայն հայության շահերին։ Այս իրավիճակում մենք անհրաժեշտ եւ հրատապ ենք համարում Հայաստանի Հանրապետության ինտեգրումը Արևմուտքի ռազմաքաղաքական համակարգերին, այդ թվում՝ Եվրամիությանը, որպես լիիրավ անդամ։
  1. Վերջին շրջանում ՀՀ իշխանության քայլերը՝ ուղղված Արցախի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելուն, ՀՀ անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցերը ԵՄ եւ ԱՄՆ հարթակներում քննարկելուն, ԵՄ դիտորդներին Հայաստան հրավիրելուն ողջունելի են։ Սկսված գործընթացի անբեկանելիությունը ապահովելու նպատակով մենք հետամուտ ենք լինելու, որ այն կրի ամբողջական, թափանցիկ և քաղաքացիական հասարակության կողմից վերահսկելի բնույթ։ Ելնելով վերոգրյալից՝ մենք աջակցելու ենք Եվրամիությանը եւ Արեւմուտքին Հայաստանի ինտեգրման քայլերին և կոշտ ընդդիմանալու ենք այդ գործընթացից շեղվելու և դանդաղելու դեպքում՝ գործադրելով քաղաքական գործունեության՝ օրենքով թույլատրվող բոլոր գործիքները։
  1. Միաժամանակ մենք անընդունելի ենք համարում և ստեղծված իրավիճակում գնահատում ենք որպես պետական հանցագործություն խոսքի և մտքի ազատության սահմանափակման, կոռուպցիոն հարաբերությունների հաստատման, հակասահմանադրական միջոցներով իշխանափոխություն, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու որևէ քայլ կամ փորձ։
  1. Գիտակցելով մեր պատասխանատվությունը մեր հայրենիքի ապագայի համար, պատրաստակամություն ենք հայտնում գործուն ջանքեր ներդնել Հայաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական եւ այլ համակարգերին ինտեգրման գործընթացում եւ այդ ուղղությամբ հասունացած հասարակական պահանջի ձեւակերպման, արտահայտման եւ սպասարկման հարցում:

Ստորագրություններ

  1. Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ, ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող,
  2. Տիգրան Խզմալյան, Եվրոպական կուսակցության նախագահ,
  3. Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ, 
  4. Պարույր Հայրիկյան, ԱԻՄ նախագահ (1)
  5. Արթուր Այվազյան, Ազգային ժողովրդավարական բեւեռ (2)
  6. Կարեն Սարգսյան, Հայ-եվրաատլանտյան ինտեգրման կենտրոն,
  7. Հարութ Կալայջյան, Պրո-Արմենիա ՀԿ նախագահ,
  8. Հարություն Մկրտչյան, քաղաքագետ,
  9. Էդգար Առաքելյան, քաղաքագետ, «Ազատ Հայաստան նախաձեռնություն»,
  10. Հրանտ Վարդանյան, կինոռեժիսոր,
  11. Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ պրոֆեսոր,
  12. Արմեն Հովհաննիսյան, քաղաքական վերլուծաբան,
  13. Վազրիկ Պետրոսյան, ՀՀ քաղաքացի,
  14. Հասմիկ Թադեւոսյան, ՀՀ քաղաքացի,
  15. Լուսինե Պետրոսյան, ՀՀ քաղաքացի,
  16. Էդուարդ Ոսկանյան, ՀՀ քաղաքացի,
  17. Լիլիթ Դալաքյան, քաղաքագետ,
  18. Միքայել Հայրապետյան, ՀՀ քաղաքացի,
  19. Արտակ Սեւադա, սցենարիստ, պրոդյուսեր
  20. Ռուբեն Հախվերդյան, ՀՀ քաղաքացի,
  21. Գարեգին Միսկարյան, Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ,
  22. Սերգեյ Սարգսյան, տգթ դոցենտ
  23. Քնարիկ Գարանֆիլյան, «Ընտանիք եւ համայնք» ՀԿ նախագահ
  24. Անահիտ Խուդավերդյան, ֆիզիկական մարդաբան, պ.գ.թ.
  25. Էդուարդ Ավագյան, բժիշկ բ.գ.թ.
  26. Կամո Եփրեմյան, ՀՀ քաղաքացի,
  27. Աշոտ Սիմոնյան, ՀՀ քաղաքացի,
  28. Շուշան Ղազարյան լրագրող,
  29. Էդուարդ Բաբայան — ՀՀ քաղաքացի, իրավաբան,
  30. Հովհաննես Մկրտչյան, ՀՀ քաղաքացի,
  31. Անահիտ Բախշյան, ՀՀ քաղաքացի,
  32. Հռիփսիմե Աբրահամյան, ՀՀ քաղաքացի,
  33. Կրիստինա Սուքիասյան, ՀՀ քաղաքացի,
  34. Գայանե Նազարեթյան, ՀՀ քաղաքացի:

______________________________________________________________________

  1. ԱԻՄ-ի լրացումը. ՙՙՀիմնական խնդիրն այնքան կարեւոր է, որ տասերորդական են դառնում ՀՀ իշխանությունների հանդեպ ԱԻՄ զգուշավոր կեցուածքը եւ 2. ՙՙկոշտ ընդդիմանալ՚՚ ձեւակերպման անհասկանալի լինելը/
  2. ԱԺԲ վերապահումները. 1. 1-ին կետի վերջին նախադասությունը ՙՙորպես լիիրավ անդամ՚՚ բառերից հետո ավելացնել հետեւյալ միտքը ՙՙ…, ինչպես նաեւ ԱՄՆ ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակցի (Major Non-NATO ally /MNNA/) կարգավիճակի ձեռքբերումը:՚՚. 2. 2-րդ կետի վերջում ավելացնել հետեւյալ նախադասությունը. ՙՙընդսմին վստահ ենք, որ նման ինտեգրացման նախընթացը պետք է լինի ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում ու դրանց առդիր կառույցներում Հայաստանի Հանրապետության անդամության կասեցումը, ապա եւ դադարեցումը