28 Մարտի, 2024
Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի՝ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հայտի ներկայացման շուրջ համախոհության մասին հայտարարություն

Մարտի 28, 2024 թ., Երեւան

— Ողջունելով ս.թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի՝ 504 կողմ ձայներով ընդունած Եվրամիության և Հայաստանի միջև կապերի խորացման մասին հատուկ բանաձևը, որը եվրահանձնաժողովին կոչ արվեց ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն և դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․

— Արձանագրելով, որ Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներն այսօր առավել քան երբևէ ուժեղ են և հաստատուն․

— Ողջունելով Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, Ռուսաստանից սպառնալից կախվածությունը նվազեցնելուն և եվրոպական ինտեգրմանն ուղղությամբ ՀՀ իշխանությունների արած քայլերը, մասնավորապես՝ Հռոմի ստատուտի վավերացումը, ԵՄ քաղաքացիական առաքելության հրավիրումը Հայաստան և 2025թ․-ից դրա մանդատի եւս երկու տարով երկարաձգելու որոշումը, Զվարթնոց միջազգային օդանավակայանում օտարերկրյա սահմանապահ ուժերի ծառայությունից հրաժարվելը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցնելը և այդ կառույցից դե յուրե դուրս գալու հայտնած մտադրությունը, ինչպես նաև ԵՄ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հունաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի հետ խորացող ռազմատեխնիկական, քաղաքական գործակցությունը․

— Շարունակելով մնալ այն համոզմանը, որ Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդումն ու մարդու իրավունքների եւ ազատությունների իրացումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են եվրոպական ընտանիքում, իսկ անվտանգության եւ խաղաղության ապահովումը՝ եվրաատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում․

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի ներկայացուցիչներս․

1. Հայաստանի Հանարպետության իշխանություններին հորդորում ենք անհապաղ հայտարարել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից դուրս գալու մասին և պաշտոնապես դիմել Եվրամիությանը՝ լիիրավ անդամ դառնալու հայտով, ինչպես նաև բանակցություններ սկսել եվրատլանտյան անվտանգային համակարգերում Հայաստանի ինտեգրումը խորացնելու ուղղությամբ

2. Վերահաստատում ենք ՀՀ իշխանությունների՝ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման քաղաքականությանը աջակցելու մեր դիրքորոշումը՝ Եվրամիության արժեքային և իրավակիրառական լավագույն ավադույթներին հետևողական հավատարմության պայմանով։

3. Հաշվի առնելով, որ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին գլխավոր խոչընդոտներից են կոռուպցիան, անպատժելիությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը, չկայացած արդարադատությունը, պահանջում ենք ուժգնացնել կոռուպցիայի և անպատժելիության դեմ պայքարը՝ բոլոր մակարդակներում, ջանադրորեն հետամուտ լինել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, արմատապես բարեփոխել դատաիրավական համակարգը՝ զերծ մնալով այս ոլորտներում հատվածային ու թերի փոփոխություններ անելուց։

4. Դատապարտում ենք հակասահմանադրական եղանակներով իշխանափոխության, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը տապալելու ցանկացած փորձ։

5. Վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հայաստանի եվրոպական և եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական և այլ համակարգերին ինտեգրվելու գործընթացի նկատմամբ հասարակական պահանջ ձևակերպելու, արտահայտելու և առաջխաղացման հարցում:

6. Հորդորում ենք ԵՄ պետական հաստատություններին եւ քաղաքացիական հասարակությանը՝ լինել հետեւողական, աջակից եւ պահանջկոտ, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը հնարավորինս շահախնդիր կերպով իրականացնելու համար:

1. Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ,
2. ԵՄ-Հայաստան (CEPA) քաղաքացիական հասարակության պլատֆորմ,
3. «Հանրապետություն» կուսակցություն,
4. «Հանուն Հանրապետության» կուսակցություն,
5. Եվրոպական կուսակցություն,
6. Պահպանողական կուսակցություն,
7. Ազատ Արշակյան, նախկին այլախոհ, Գերագույն Խորհրդի պատգամավոր,
8. Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն,
9. Բարդուղ Գալստյան, Արցախի Ռամկավար ազատական կուսակցության նախագահ,
10. Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար,
11. Ստյոպա Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի տնօրեն,
12. Լեւոն Բարսեղյան, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ (տեսաուղերձ),
13. Դանիել Իոաննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող,
14. Ռուբեն Մեհրաբյան, Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ,
15. Գարեգին Միսկարյան, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի նախագահ,
16. Արնոլդ Բլեյան, Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի տնօրեն,
17. «Հանրային Վերահսկողություն» ՀԿ
18. Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ պրոֆեսոր,
19. Հրաչյա Արզումանյան, ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր,
20. Հարութ Կալայջյան, Պրո-Արմենիա ՀԿ նախագահ,
21. Վան Ահարոնյան, «Նեմեսիս» միության անդամ,
22. Նարինե Աբգարյան, գրող,
23. Ռուբեն Բաբայան, ռեժիսոր,
24. Հրանտ Վարդանյան, ռեժիսոր,
25. Լեռնիկ Դալլաքյան, թարգմանիչ,
26. Հայկ Հովակիմյան, հասարակական գործիչ, Repat Riarch ալիքի հեղինակ,
27. Էդգար Առաքելյան, «Պլատֆորմ» հասարակական կազմակերպության նախագահ,
28. Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան,
29. Կամո Ասատրյան, իրավաբան,<<Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն>> ՀԿ խորհրդի նախագահ
30. Սոս Խաչիկյան, ՀՊՏՀ Մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, “Եվրոպական հետազոտությունների գործակալություն” հիմնադրամի համահիմնադիր,
31. Դավիթ Ստեփանյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ,
32. Գայանե Առաքելյան, լրագրող,
33. Հարություն Մկրտչյան, քաղաքագետ,
34. Լիլիթ Եփրեմյան, երաժշտագետ, լրագրող, հոգեբան,
35. Արթուր Ամիրխանյան, իրավագետ ուսանող,
36. Ժիրայր Ռաիսյան, անհատ ձեռներեց,
37. Մհեր Կարագոզյան, ՀՀ քաղաքացի,
38. Գեւորգ Ռաիսյան, Երիտասարդ եվրոպական դեսպան,
39. Վազրիկ Պետրոսյան, ՀՀ քաղաքացի,
40. Լուսինե Պետրոսյան, ՀՀ քաղաքացի,
41. Հասմիկ Թադեւոսյան, ՀՀ քաղաքացի, պատմաբան,
42. Զինաիդա Կարապետյան, ՀՀ քաղաքացի, տնտեսագետ,
43. Արա Դանիելյան, ՀՀ քաղաքացի, բիզնես խորհրդատու
44. Աշոտ Հովսեփյան, տեխնիկական գիտությունների թեկնածու,
45. Աստղիկ Հովհաննիսյան, Շիրոյան զարդարվեստի դպրոցի ՀԿ հիմնադիր,
46. Շողիկ Առուստամյան, ՀՀ քաղաքացի
47. Րաֆֆի Փափազյան, Ֆրանսիայի հայկական շարժման նախագահ,
48. Գեւորգ Հարությունյան, ՏՏ ինժեներ, ֆ․մ․գ․թ․,
49. Սիրանուշ Սաֆարյան , ՀՀ քաղաքացի, դասախոս,
50. Արմեն Չիբուխչյան, բլոգեր, վերլուծաբան,
51. Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցություն (վերապահումով․ “անհապաղ” բառը փոխարինելով “սեղմ ժամկետներում” բառակապակցությամբ)