Երևան, Հայաստան, 2024 թվականի սեպտեմբերի 19-ը
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի երկրորդ աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցան հանրային լսումներ՝ նվիրված շրջանառության հարկի բարձրացմանը և դրա բացասական ազդեցությանը Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման վրա։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը։ Քննարկման վարողն էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, ՔՀՖ ՀԱՊ 2-րդ ԱԽ համակարգող Արմեն Մարտիրոսյանը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Փոքր և միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ նախագահ Փայլակ Թադեւոսյանը մասնակցեցին միջոցառմանը և ներկայացրեցին իրենց զեկույցները։
Լսումների ընթացքում պաշտոնյաները, փոքր ու միջին ձեռնարկատիրությունների ներկայացուցիչները, փորձագետները և պետական պաշտոնյաները քննարկեցին հետևյալ հարցերը․
• Շրջանառության հարկի բարձրացման ազդեցությունը փոքր ու միջին ձեռնարկությունների վրա․ քննարկման մասնակիցները շեշտեցին, որ հարկային բեռի ավելացումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատմանը, գների բարձրացմանը և, վերջապես, բազմաթիվ փոքր ընկերությունների փակմանը։
• Պետական բյուջեի եկամուտների այլընտրանքային աղբյուրները․ փորձագետները առաջարկեցին քննարկել պետական բյուջեն լրացնելու այլ տարբակներ, որոնք չեն ունենա այսպիսի բացասական ազդեցություն փոքր ու միջին ձեռնարկությունների վրա։
• Փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցման միջոցառումներ․ քննարկման մասնակիցները կոչ արեցին կառավարությանը մշակել և իրականացնել փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցող միջոցառումների շարք։
19 Սեպտեմբերի, 2024
Շրջանառության հարկի բարձրացմանը և դրա բացասական ազդեցությանը Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման վրա։