Կամո Առաքելյան
Երեխաների աջակցության հիմնադրամ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ5
Կատարվել է ուսումնասիրություն Հրազդանի տարածաշրջանի 11՝ Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր, Ջրառատ, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ, Բջնի գյուղական և Հրազդանի քաղաքային համայնքներում: Կատարված ուսումնասիրությունը վերաբերում է վերոնշյալ համայնքներում ապրող և բնության տված բարիքները հավաքող, իրացնող և իրենց սոցիալական կարիքները հոգացող անձանց: Պարզել ենք այս գյուղական բնակավայրերում ապրող գյուղացիների անունները, տվյալները, թե ով ինչ տեսակի թեյաբույսերի հավաքելով և իրացնելով է զբաղվում:
Տեղի են ունեցել հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնց ժամանակ ներկայացվել է նախաձեռնությունն ու նպատակները:
Նպատակ 1. Յուրաքանչյուր համայնքում ճշտել թեյաբույսերի և այլ օգտակար բուսատեսակների առկայության մասին:
Նպատակ 2. Յուրաքանչյուր համայնքում ճշտել թեյաբույսերի և այլ օգտակար բուսատեսակների հավաքմամբ, մշակմամբ և շուկա դուրս բերելով զբաղվող անձանց տվյալները՝ ստեղծելով ֆոկուս խումբ:
Նպատակ 3. Խմբերին հանդիպումների, քննարկումների, զրույցների և դասընթացների միջոցով իրազեկել մի շարք բուսատեսակների հավաքման, չորացման և շուկա դուրս բերելու հմտությունների ու պայմանների մասին:
Նպատակ 4. Հասնել գյուղական բնակավայրերում ինքնազարգացող և կայուն գյուղացիական տնտեսությունների ձևավորմանը:
Նպատակ 5. Հասնել գյուղացիական տնտեսությունների կամ անհատ գյուղացիների և սոցիալական ձեռնարկության միջև ուժեղ, փոխշահավետ և գործնական համագործակցությանը:
Ուսումնասիրությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ: