Քաղաքացիական հասարակության դերը շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացման գործում քննարկելու նպատակով Արևելյան գործընկերության Քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) երրորդ աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունները սեպտեմբերի 25-26-ին անցկացրին երկօրյա աշխատաժողով, որին մասնակցեցին նաև անկախ փորձագետներ ու պետական մարմինների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի արդյուքնում ձևավորվել է առաջարկությունների ամբողջական փաթեթ, որը ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարին, Հրազդան գետի ու Երևանյան լճի աղտոտվածության մասին առաջարկությունները՝ նաև Երևանի քաղաքապետին։
Փաթեթի մեջ ներառվել են հետևյալ առաջարկությունները՝
Սևան թափվող գետերի վրա շահագործվող Փոքր ՀԷԿ-երի խնդիրների վերաբերյալ,
Սևանա լճի հիմնախնդիրների վերաբերյալ,
ՇՄԱԳՓ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ),
Հրազդան գետի և Երևանյան լճի աղտոտվածության հիմնախնդիրների վերաբերյալ,
ՇՄԱԳՓ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (Ռուզաննա Ղազարյան, «Դալմա-Սոնա» հիմնադրամ),