8 Մարտի, 2023
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի հայտարարությունը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ներդրման վերաբերյալ, որը հայտնի է որպես «Օտարերկրյա գործակալների օրենք»

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն կոչ է անում Վրաստանի խորհրդարանին ամբողջությամբ և անհապաղ հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» առաջարկվող օրենքը քննարկումից։

Մենք աջակցում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմին՝ կոչ անելով Վրաստանի խորհրդարանին անհապաղ հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի նախագիծը և պահպանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի հանձնառությունը և լրատվամիջոցների ազատության ապահովումը։ Եթե ​​ընդունվի, ապա օրինագիծը, որը ձևավորվել է ռուսական նմանատիպ
օրենսդրության հիման վրա, կպահանջի բոլոր նրանց, ովքեր իրենց ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում են միջազգային աղբյուրներից՝ անհատներից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և լրատվամիջոցներից, գրանցվել Վրաստանի արդարադատության նախարարությունում որպես «օտարերկրյա գործակալներ»:
Այս անորոշ պիտակը խարան և խտրական նշանակություն ունի, որը խթանում է կասկածների և ինքնագրաքննության միջավայրը: Օրենսդրությունը հստակորեն
նպատակ ունի սահմանափակել երկրի ամենահայտնի ակտիվիստների և կազմակերպությունների առաքելությունն ու գործունեությունը, ինչպես նաև
սահմանափակել քաղաքացիական հասարակության՝ իշխանություն
ունեցողներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
Փաստորեն, անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ակտիվիստներն ու լրատվամիջոցները, բոլորը ստիպված կլինեն հրաժարվել ոչ
միայն ֆինանսավորումից, այլև գոյատևելու, աշխատելու և հասարակության
ձայնը լինելու իրենց կարողությունից: Վրաստանը այս քայլով կթևակոխի
գոյատևման նոր փուլ, որը հուսադրող չի լինի վերջինիս համար։
Օրինագիծը, նույնիսկ եթե դեռ չի ընդունվել, ունի հետընթաց ազդեցություն
Վրաստանի ժողովրդավարության վրա և չի նպաստում երկրի եվրաատլանտյան
նկրտումներին, ինչպես ամրագրված է Վրաստանի սահմանադրությամբ:

Մենք կարծում ենք, որ այս օրենքը արդարացված չէ և հանդիսանում է Արևելյան
գործընկերության տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ ձայների նկատմամբ կառավարությունների կողմից ճնշում գործադրելու մտահոգիչ միտման մաս:
Միանալով եվրոպական շահագրգիռ կողմերի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ուժեղ խմբերին Վրաստանում և արտերկրում, մենք կոչ ենք անում իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնությանը և հատկապես նրա քաղաքական ղեկավարությանը իրական երկխոսության մեջ մտնել քաղաքացիական հասարակության և. հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» գործող ապօրինի օրինագիծը և իսկապես
անհրաժեշտության դեպքում մշակել ոչ կառավարական հատվածի կարգավորման այլընտրանքային ժողովրդավարական մոտեցումներ։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ներառյալ Եվրամիությանը և
Միացյալ Նահանգներին, հանդես գալ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ և շարունակել աջակցել Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների և անկախ ակտիվիստների առաքելությանը:
Մենք կոչ ենք անում քաղաքացիական հասարակության բոլոր
կազմակերպություններին համերաշխ լինել վրաց ժողովրդի հետ, որը պայքարում
է միավորվելու և արտահայտվելու իր հիմնարար ազատությունների և, ի վերջո,
ժողովրդավարության պաշտպանության համար:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամներ