Համաժողովի առաջին նիստում մասնակիցները հանդիպեցին Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ, ով ներկայացրեց Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման հեռանկարները և Եվրամիության Խորհրդում Շվեդիայի նախագահության /2023թ. հ % ունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը/ առաջնահերթությունները։ Դեսպանը խոսեց նաեւ Շվեդիայի արտաքին եւ ներքին քաղաքական ռազմավարական չորս հիմնական ուղղությունների մասին՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, շուկայական տնտեսական հարաբերություններ, բնապահպանություն, խաղաղ և ներառական [...]
Մարտ2023
Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ՀՀ իշխանություններին վավերացնել Հռոմի ստատուտը
30 մարտի 2023թ., Երեւան Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, Կարեւորելով միջազգային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում եւ տարածաշրջանում.Առաջնահերթ անհրաժեշտություն համարելով տարածաշրջանում պատերազմական կամ խաղաղ պայմաններում իրագործված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական եւ ագրեսիայի հանցագործությունների պատշաճ քննությունը, դրանց համար պատասխանատու անձանց միջազգային քրեական հետապնդումը եւ այդ հանցագործությունների կանխարգելումը եւ կարեւորելով համապատասխան միջազգային իրավական [...]
Հայաստանի ազգային պլատֆորմը մտահոգ է ՀՀ իշխանությունների՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության առաջադրմամբ
30 մարտի 2023թ., Երեւան Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր մտահոգությունն է հայտնում կառավարող ՙՙՔաղաքացիական պայմանագիր՚՚ կուսակցության կողմից որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի առաջադրման կապակցությամբ: Մենք ցավով արձանագրում ենք, որ իշխանությունները գնալով ավելի անհաղորդ են դառնում քաղաքացիական հասարակության ձայնին եւ իրենց կադրային քաղաքականության մեջ առաջնորդվում [...]
Տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը
2023 թվականի մարտի 10-ին Երևանում կայացել է Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Պլատֆորմի համանախագահողներ Լուսինե Հակոբյանը եւ Իոնուտ Սիբիանը։ ՀԸԳՀ իրականացման վերաբերյալ իրենց գնահատականներն են ներկայացրել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, Եվրոպական հանձնաժողովի՝ [...]
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Լաչինի միջանցքի 3 ամիս շարունակվող շրջափակման, Արցախի երեք ոստիկանների սպանության, եւ Վրաստանում ծավալվող վերջին իրադարձությունների կապակցությամբ
10 Մարտի 2023թ., Երեւան Ս.թ. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն-ահաբեկչական խումբը՝ ներթափանցելով Արցախի տարածք՝ իրագործել է ռազմական հանցագործություն՝ սպանելով երեք եւ վիրավորելով մեկ ոստիկանի, ովքեր մեքենայով տեղաշարժվում էին Արցախի տարածքով: Սա ադրբեջանական կողմից Արցախի բնակչության դեմ անընդհատ շարունակվող ահաբեկումներից հերթական ոճիրն է: 2020թ. Ադրբեջանի իրագործած հերթական պատերազական գործողությունից՝ լայնածավալ ագրեսիայից ի վեր ադրբեջանցի զինծառայողները սպանել են [...]
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի հայտարարությունը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ներդրման վերաբերյալ, որը հայտնի է որպես «Օտարերկրյա գործակալների օրենք»
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն կոչ է անում Վրաստանի խորհրդարանին ամբողջությամբ և անհապաղ հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» առաջարկվող օրենքը քննարկումից։ Մենք աջակցում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմին՝ կոչ անելով Վրաստանի խորհրդարանին անհապաղ հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի նախագիծը և պահպանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար [...]