«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ [...]
Միջոցառումներ
«Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը»
ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ապրիլի 15, 2023թ․, Երեւան Ապրիլի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) եւ շվեդական “ForumCiv” քաղհասարակության պլատֆորմի համատեղ կազմակերպած «Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը» խորագրով աշխատարանը։ Աշխատարանը տեղի ունեցավ «Հոլիդեյ Ինն Երեւան – Հանրապետության Հրապարակ» հյուրանոցում։ ՔՀԿ-ների եւ այլ ոլորտների ավելի քան 25 [...]
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովի մասնակիցները հյուրընկալեցին Հայաստանում Շվեդիայի դեսպանին
Համաժողովի առաջին նիստում մասնակիցները հանդիպեցին Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ, ով ներկայացրեց Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման հեռանկարները և Եվրամիության Խորհրդում Շվեդիայի նախագահության /2023թ. հ % ունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը/ առաջնահերթությունները։ Դեսպանը խոսեց նաեւ Շվեդիայի արտաքին եւ ներքին քաղաքական ռազմավարական չորս հիմնական ուղղությունների մասին՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, շուկայական տնտեսական հարաբերություններ, բնապահպանություն, խաղաղ և ներառական [...]
Հանրային քննարկում. Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, տեղի է ունենալու հանրային քննարկում «Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում» թեմայով: Քննարկումը կազմակերպվում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ: Հանրային քննարկումը տեղի է ունենալու ժամը 16:00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի 2-րդ հարկում՝ «Մանթաշով» սրահ: Քննարկման բանախոսն է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, [...]
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Պրահայում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ 14-րդ տարեկան համաժողովը
Դեկտեմբերի 8, 2022թ․, Երևան Դեկտեմբերի 5-7-ին Պրահայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 14-րդ տարեկան համաժողովը, որը մեկ հարկի ներքո համախմբեց ԱլԳ և ԵՄ անդամ երկրների Քաղաքացիական հասարակության 200 կազմակերպության և որոշում կայացնողների՝ քննարկելու ներկայիս մարտահրավերները, Արևելյան գործընկերության հետ բազմաշերտ համագործակցության ապագան և դիմակայուն քաղաքացիական հասարակության դերը դրանում։ Համաժողովին Հայաստանից մասնակցեցին ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ [...]
Հայաստանի մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր ՀՀ իշխանությունից պահանջում են ՀԱՊԿ-ից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու պահանջով ակցիա էին իրականացնում հայաստանյան մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր։ Արտաքին գործերի նախարարությանը ներկայացված նամակ-պահանջագրում ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում էին դաշինքից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում։ Ակցիայի մասնակից ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունը ոչ թե պետք է անհանգստանա Ռուսաստանի [...]
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության և տնտեսության վրա» խորագրով կոնֆերանս
2022թ․ հունիսի 10-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության և տնտեսության վրա» խորագրով կոնֆերանսը, որի նպատակը ԱլԳ տարածաշրջանի վրա ուկրաինական պատերազմի ուղղակի և անուղղակի ազդեցությունների մասին քննարկում ծավալելն էր՝ Հայաստանից, ԱլԳ մյուս երկրներից և Եվրամիությունից բանախոսների ներգրավմամբ։ Կոնֆերանսը բացեց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային [...]
ՀԱՊ համաժողով՝ նվիրված ՀԱՊ նոր համակարգողի ընտրության խնդրին. ՀԱՊ-ն ունի նոր համակարգող
2022 թ․ մայիսի 10-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով՝ առկա եւ առցանց մասնակցության հնարավորությամբ։ Համաժողովին մասնակցում էին ՀԱՊ 28+ (առցանցին մասնակցողների թիվը) անդամներ, այդ թվում՝ ՀԱՊ 2021-2022 պարբերաշրջանի պատվիրակների ժողովի 52 անդամներից 27-ը. քվորումն ապահովված էր։ Օրակարգում ՀԱՊ համակագողի վերջին ընտրությունների արդյունքների եւ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերի քննարկումն էր: Նախ ՀԱՊ քարտուղարության [...]
Հայաստանի ազգային պլատֆորմն ամփոփեց տարեկան գործունեությունը
ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը 2021թ․ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած համաժողովում ամփոփեց տարեկան գործունեությունը։ Հաշվետվություններով հանդես եկան ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը և ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը։ Նշվեց, որ չնայած պատերազմով, ՔՈՎԻԴ-19-ի համավարակով, ինչպես նաև երկրում տիրող ներքաղաքական լարվածությամբ պայմանավորված համընդհանուր անկումային տրամադրություններին, Պլատֆորմը կարողացել է իրականացնել ռազմավարական ծրագրով նախանշված աշխատանքները։ Հայաստանյան հասարակության [...]