19 նոյեմբերի 2023թ․, ք․ Երեւան
Հայաստանում Ուկրաինական համայնքի հրավերով Հովսեփ Խուրշուդյանը եւ ՀԱՊ անդամ Հայաստանի ազգային փոքրամասնություններին ներկայացնող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցեցին Հոլոդոմորի տարելիցին նվիրված հուշո արարողությքանը, որի ընթացքում մասնակիցները դիտեցին 2016թ․-ին նկարահանված «Дело №… Голодомор 1932-1933 гг» վավերագրական ֆիլմը։
Հայաստանում ոււկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը պատմեց Հոլոդոմորի ընթացքում Ուկրաինայի ժողովրդի կրած անասելի տառապանքների մասին, նաեւ թե ինչ է անում ներկայում Ուկրաինան Խորհհրդային Միության ժամանակաշրջանում իրագործված այս սարսափելի ոճրի միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ։Հովսեփ Խուրշուդյանը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անունից իր զորակցությունը հայտնեց Հայաստանում ուկրաինական համայնքին, Ուկրաինայի ողջ ժողովրդին, որը բացի նախորդ դարասկզբի ստալինյան արյունռուշտ ռեժիմի քաղաքական հալածանքներից՝ ենթարկվել է նաեւ ցեղասպանության, որի ընթացքում սովամահ է արվել 3-4 միլիոն ուկրաինացի։
Այսօր հատկապես կարեւոր է հիշել ուկրաինացի եւ հայ ժողովուրդների՝ նախորդ դարասկզբի ցեղասպանությունների մասին, քանի որ չպատժված այս երկու ոճիրները կարծես սպառնում են նորից կրկնվել։ Այսօր էլ Ուկրաինայի եւ նրա ժողովրդի դեմ իրականացվող պատերազմում Ռուսաստանի ասպատակիչ զինված ուժերը սպանում են հազարավոր խաղաղ բնակիչների, նույն միջոցին Արցախում շարունակվեց ադրբեջանական ագրեսորնորի կողմից 2020թ․-ին սկսած ասպատակությունը, որը 2022թ․ դեկտեմբերին վերաճեց ռուս-ադրբեջանական պաշարման, հումանիտար էլեկտրական հոսանքի, գազի, սննդի, դեղորայքի, հումանիտար այլ բեռների ներմուծման արգելափակման՝ Արցախի ժողովրդին յուրօրինակ նոր հոլոդոմորի ենթարկելու ակնհայտ նպատակադրությամբ, որն էլ ի վերջո ավարտվեց Արցախի ժողովրդի դեմ ռազմական հարձակմամբ եւ հայ բնակչության ամբողջական բռնագաղթեցմամբ։
Միջոցառման վերջում մասնակիցները կենդանի կատարմամբ լսեցին ուկրաինական եւ հայկական ժողովրդական երգեր։