Նորություններ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի հայտարարությունը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ներդրման վերաբերյալ, որը հայտնի է որպես «Օտարերկրյա գործակալների օրենք»

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն կոչ է անում Վրաստանի խորհրդարանին ամբողջությամբ և անհապաղ հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» առաջարկվող օրենքը քննարկումից։ Մենք աջակցում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմին՝ կոչ անելով Վրաստանի խորհրդարանին անհապաղ հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի նախագիծը և պահպանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար [...]

Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն

Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն

Փետրվարի 21, 2023 թ., Երեւան Տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողով, որը հրավիրել էին ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը եւ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը: Համաժողովն ընդունեց հայտարարություն՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության եւ Եվրամիության անդամ դառնալու անհրաժեշտության մասին.  Ստորեւ՝ հայտարարության տեքստը. Մենք, ներքոստորագրյալներս, համարում ենք, որ [...]

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի սպասվող ընտրության վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի սպասվող ընտրության վերաբերյալ

Օրերս ՀՀ ազգային ժողովը կընտրի Մարդու իրավունքների նոր պաշտպան: Կարեւորելով ՀՀ ՄԻՊ կարեւոր դերակատարությունը՝ Հայաստանում մարդկանց իրավունքների պաշտպանության գործում, այդ թվում՝ պետական մարմիններից եւ ելնելով այն հրամայականից, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է կաշկանդված չլինի անմիջապես մինչեւ ընտրվելը իր ունեցած կուսակցական պատկանելությամբ՝ հորդորում եմ իշխանություններին չգնալ այս ինստիտուտը եւս կուսակցականացնելու ճանապարհով, ինչպես որ 2021-ին դա [...]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողով

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողով

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։Համաժողովի առաջին նիստի ընթացքում ԱլԳ ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մասնակիցներին ներկայացրեց 2022թ. մայիսին իր ընտրությունից ի վեր իր եւ նորանշանակ Քարտուղարության կատարած աշխատանքները. ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ - ՀՀ կառավարություն եւ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ - ՀՀ Ազգային ժողով կառուցվածքային [...]

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահների հայտարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահների հայտարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

23 դեկտեմբեր 2022թ., Բրյուսել Ավելի քան մեկ շաբաթ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված և բարդ։ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց կոչում են բնապահպան ակտիվիստ, փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Անցած օրերի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները, ինչպես նաև «ակտիվիստների» գործունեությունն ակնհայտ դարձրեցին, որ [...]

Հանրային քննարկում. Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում

Հանրային քննարկում. Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, տեղի է ունենալու հանրային քննարկում «Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում» թեմայով: Քննարկումը կազմակերպվում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ: Հանրային քննարկումը տեղի է ունենալու ժամը 16:00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի 2-րդ հարկում՝ «Մանթաշով» սրահ: Քննարկման բանախոսն է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, [...]

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը եւ Արցախ մտնող գազատարը փակելու եւ հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ

17 դեկտեմբերի 2022թ. Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը, որին հետեւեց նաեւ Արցախը սնուցող գազատարի փակումը: Այս նոր բլոկադայի հետեւանքով հազարավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, ընտանիքները՝ բաժանված, Արցախի ամբողջ բնակչությունը՝ առանց ջեռուցման, իսկ շտապ վիրահատական [...]

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Պրահայում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ 14-րդ տարեկան համաժողովը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Պրահայում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ 14-րդ տարեկան համաժողովը

Դեկտեմբերի 8, 2022թ․, Երևան Դեկտեմբերի 5-7-ին Պրահայում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 14-րդ տարեկան համաժողովը, որը մեկ հարկի ներքո համախմբեց ԱլԳ և ԵՄ անդամ երկրների Քաղաքացիական հասարակության 200 կազմակերպության և որոշում կայացնողների՝ քննարկելու ներկայիս մարտահրավերները, Արևելյան գործընկերության հետ բազմաշերտ համագործակցության ապագան և դիմակայուն քաղաքացիական հասարակության դերը դրանում։ Համաժողովին Հայաստանից մասնակցեցին ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ [...]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Երեւանում ս.թ. նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Համատեղ անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ:  Վերջին շրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքան և տարածաշրջանային զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ կողմից իրականացվող գործողությունները չեն արձագանքում այդ կառույցի անդամների անվտանգության մարտահրավերներին, փոխարենը հաճախ սպասարկում են որոշ երկրների ներքին քաղաքական օրակարգերը և [...]