23 Դեկտեմբերի, 2022
Հանրային քննարկում. Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, տեղի է ունենալու հանրային քննարկում «Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում» թեմայով:

Քննարկումը կազմակերպվում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ:

Հանրային քննարկումը տեղի է ունենալու ժամը 16:00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի 2-րդ հարկում՝ «Մանթաշով» սրահ:

Քննարկման բանախոսն է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, քննարկման մոդերատորն է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:

Նշենք, որ նոյեմբերի վերջին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից ընդունված որոշման համաձայն, նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ խորհրդարանական հանրապետություն:

Միաժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խորհրդին են ներկայացրել Նախագահի լիազորությունների և կարգավիճակի հետ կապված առաջարկներ, որոնց քննարկումը Սահմանադրական բարեփոխումների խորհրդում տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին:

Միջոցառումը բաց է լուսաբանման համար: