Նոյեմբերի 28, 2022թ․, Երեւան Նոյեմբերի 26-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։ Պալտֆորմի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մասնակիցներին ներկայացրեց վերջին ամիսներին ՀԿ-ի ձևավորման ուղղությամբ իր կատարված աշխատանքները, Հայաստանի քաղաքացիական հասարակություն-ՀՀ կառավարություն կառուցվածքային երկխոսության շրջանակներում ՀԱՊ գործընկերների հետ համատեղ իրականացված միջոցառումները: Նա նաեւ ՀԱՊ անդամներին ներկայացրեց ՙՙԱլԳ [...]
Նորություններ
Հայաստանի մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր ՀՀ իշխանությունից պահանջում են ՀԱՊԿ-ից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու պահանջով ակցիա էին իրականացնում հայաստանյան մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր։ Արտաքին գործերի նախարարությանը ներկայացված նամակ-պահանջագրում ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում էին դաշինքից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում։ Ակցիայի մասնակից ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունը ոչ թե պետք է անհանգստանա Ռուսաստանի [...]
ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ “GOOGLE MAPS” ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2022թ. սեպտեմբերի 21, Երևան 2020թ․ աշնանը, խախտելով միջազգային վեճերը խաղաղությամբ լուծելու մասին ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին և 33-րդ հոդվածները, Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չճանաչված հանրապետության դեմ։ Թուրքիայի աջակցությամբ և սիրիական վարձկանների ներգրավմամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի տարածքի զգալի մասը, և 2020 թ․ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ (ՀՀ, ԱՀ, ՌԴ) հայտարարություն ստորագրվեց։ [...]
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության ներկա վիճակի եւ Ալիեւի ռեժիմի կողմից Հայաստանի եւ ադրբեջանական հասարակության դեմ նախաձեռնած վերջին ագրեսիայի վերաբերյալ
19 սեպտեմբերի 2022թ.Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա ս.թ. սեպտեմբերի 13-ին մեկնարկած հերթական հարձակումը երկարատեւ հակամարտության ընթացքում եւս մեկ ագրեսիայի ակտ է, որը շարունակում է ոչնչացնել ենթակառուցվածքները, վնասել բնությանը: Այս նոր պատերազմի արդյունքում հայկական կողմից սպանվել է 135 զինվորական, շատերը` գերի են վերցվել։ Քաղաքացիական բնակչության գնդակոծության հետեւանքով զոհվել է 1, իսկ 6-ը ստացել [...]
Հայաստանի ժողովրդավարական ուժերի հայտարարությունը երկրի ինքնիշխանության, քաղաքակրթական ընտրության եւ անվտանգային միջավայրի մասին
17 սեպտեմբերի 2022թ. Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական քաղաքական եւ քաղաքացիական ուժերս, հաստատում ենք մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը՝ որպես անսակարկելի արժեքների, եւ մեր վճռականությունը՝ պաշտպանելու դրանք մեր ունեցած բոլոր միջոցներով: Մենք նաեւ մեր հաստատակամությունն ենք հայտնում շարունակելու Արցախի մեր հայրենակիցների ինքնապաշտպանության սատարումը, արժանապատվության եւ իրավունքների պաշտպանությունը՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը: Մենք նաեւ կարեւոր ենք համարում [...]
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը տարածաշրջանում իրավիճակի լարման եւ պատերազմի վերսկսման սպառնալիքի մասին
25 օգոստոսի 2022թ., Երեւան ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն ահազանգ է հնչեցնում Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքի կապակցությամբ, ինչը հղի է տարածաշրջանում նոր ապակայունացմամբ եւ զոհերով, ինչպես որ դա արդեն տեղի ունեցավ ս.թ. օգոստոսի սկզբերին, և կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել իր ջանքերը ներգրավված կողմերի միջև միջնորդության հարցում: [...]
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության և տնտեսության վրա» խորագրով կոնֆերանս
2022թ․ հունիսի 10-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության և տնտեսության վրա» խորագրով կոնֆերանսը, որի նպատակը ԱլԳ տարածաշրջանի վրա ուկրաինական պատերազմի ուղղակի և անուղղակի ազդեցությունների մասին քննարկում ծավալելն էր՝ Հայաստանից, ԱլԳ մյուս երկրներից և Եվրամիությունից բանախոսների ներգրավմամբ։ Կոնֆերանսը բացեց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային [...]
ՀԱՊ համաժողով՝ նվիրված ՀԱՊ նոր համակարգողի ընտրության խնդրին. ՀԱՊ-ն ունի նոր համակարգող
2022 թ․ մայիսի 10-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով՝ առկա եւ առցանց մասնակցության հնարավորությամբ։ Համաժողովին մասնակցում էին ՀԱՊ 28+ (առցանցին մասնակցողների թիվը) անդամներ, այդ թվում՝ ՀԱՊ 2021-2022 պարբերաշրջանի պատվիրակների ժողովի 52 անդամներից 27-ը. քվորումն ապահովված էր։ Օրակարգում ՀԱՊ համակագողի վերջին ընտրությունների արդյունքների եւ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերի քննարկումն էր: Նախ ՀԱՊ քարտուղարության [...]
Կայացավ ՀԸԳՀ ՔՀ պլատֆորմի առաջին առցանց հանդիպումը
2022 թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀԸԳՀ-ով (CEPA) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ ՀԸԳՀ ՔՀՊ) Հայաստանից ընտրված անդամների անդրանիկ առցանց հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր պաշտոնապես տալ Պլատֆորմի աշխատանքների մեկնարկը, քննարկել առաջիկա անելիքները և սահմանել Պլատֆորմի՝ մոտ ապագայի հիմնական առաջնահերթությունները։ Պլատֆորմի անդամները մտքեր փոխանակեցին ներքին և արտաքին հաղորդակցության վերաբերյալ և համաձայնեցին Հայաստանի կառավարության և ԵՄ կառույցների [...]





