ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի կազմում ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած և այդ ծրագրային թեմաներով զեկույցներ հրապարակած, գործատուների միավորում կամ արհմիություն չհանդիսացող հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները, որոնց անդամների, այդ թվում` ղեկավար մարմինների անդամների առնվազն 75 տոկոսն ընդգրկված չէ պետական կառավարման մարմիններում: Պլատֆորմի անդամները, այդ թվում` փոխարինող անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով:
- Պլատֆորմի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ,
- ԵՄ-ՀՀ ՔՀՊ ընտրությունների և քվեարկության մանրամասներ,
- ԵՄ-ՀՀ ՔՀ պլատֆորմի անդամ դառնալու թեկնածուներին ներկայացվող պահանջներ և գնահատման չափանիշներ: